31.10.2014|
00:04
Բաց հասարակության հիմնադրամների և Գլոբալացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ին «Կոնգրես» հյուրանոցում ներկայացվեցին Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու և առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման համաձայնագրերի, որ գործում են 2014-ի հունվարի 1-ից, մոնիթորինգի արդյունքները: