Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
06.09.2011 | 00:00

...թե Ջերմուկում միջկլանային կրքերը բավականին կենսունակ են: Առողջարանների տերերը, տնտեսավարող սուբյեկտները, մի խոսքով` քաղաքատնտեսական «էլիտան», բավականին յուրօրինակ են արձագանքում Ջերմուկի մոնոպոլացմանը: Ընդդեմ դրա տեղի ունեցող «բողոքի զանգվածային» ակցիաներից մեկով ջերմուկցի տնտեսավարողներն իրենց սեղաններին իսպառ բացառում են «Ջերմուկ գրուպի» (այն պատկանում է Աշոտ Արսենյանին) արտադրանքը, և մայր գործարանի հանքային ջրով են համադամեցնում իրենց հյուրերին` հընթացս ասքելով Կայծակ Զեյթելյանի (նա մայր գործարանի տնօրենն է) բարեմասնությունները:
Հակընդդեմ «հայցով» հանդես եկող հակառակ կողմը, բնականաբար, ձեռները ծալած չի նստել. բացի այն, որ թույլ չի տալիս Ջեմուկում Cola-ի վաճառք, իր կոլեգաների, խանութ ունեցող օլիգարխների հետ էլ պայմանավորված` միայն իր արտադրանքն է առաքում նրանց պատկանող խանութներ:
Օրինակ` Սամվել Ալեքսանյանին «չպատկանող» «Կայզեր» սուպերմարկետների ցանցում հնարավոր չէ գտնել «Ջերմուկի» մայր գործարանի արտադրանքի թեկուզ մեկ նմուշ` «լաբորատոր» հետազոտությունների համար:
Հակընդդեմ հայցվոր Արսենյանի «ջրերը» այսօրվա (նախկինի էլ) Վայքի մարզպետի հետ նույնպես առուներ չունեն ու ոչ մի կերպ չեն հոսում:
ԲՀԿ-ական մարզպետը մի անգամ քամու նման իր նշանակման շեմին հայտնվել է Ջերմուկում ու անհետացել Անդալուզներում: Այնտեղից փչող քամիներն այլևս հետ չեն բերում ո՛չ նրան, ո՛չ էլ նրա «բույրը»:

Դիտվել է՝ 1928

Մեկնաբանություններ