ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«ՉՈՒՏԵԼ ՄԱՐԴՈՒ ՄԻՍ, ԽՄԵԼ ԱՅԾԻ ԿԱԹ»

«ՉՈՒՏԵԼ ՄԱՐԴՈՒ ՄԻՍ, ԽՄԵԼ ԱՅԾԻ ԿԱԹ»
17.01.2012 | 00:00

Ամանորի նախաշեմին կոալիցիոն լիդերների հետ հանդիպմանը` առանձին գնալու, մեծամասնականի «նրբություններին» զուգընթաց, Սերժ Սարգսյանը կոալիցվածների հետ քննարկել, առավել ստույգ` հրովարտակ է հղել նրանց` ամեն ինչ պետք է լինի չափի մեջ, «սուգուբը» չափի մեջ. և՛ ընտրական պայքարը, և՛ քաղտեխնոլոգիաների կիրառումը, և՛, նույնիսկ, փողի «հանգանակումն ու բարեգործությունը»:
Սերժ Սարգսյանի «վերլուծությունը» կոալիցվածներն ընդունել են «ի գիտություն»:
«Համանման» մի շրջաբերական էլ Սերժ Սարգսյանը յուր շարքերի վրա է իջեցրել ՀՀԿ գործադիր մարմնի նիստում` կտրուկ տեղեկացնելով և հրահանգելով` ընտրությունների ընթացքում պետք է պահել բացառապես հանդարտ վիճակ, ոչ մեկը չպետք է քիթը խոթի ընտրական գործընթացների մեջ, որևէ մեկը չպետք է գերազանցի իր լիազորությունները: ՈՒժային կառույցներից որևէ մեկի շուքը որևէ տեղ չպետք է երևա, այդ թվում` ոստիկանության. ՀՀԿ հաղթանակի ամենահեշտ տարբերակներից մեկը սա է, արձանագրել է նա: Հրազդանի ընտրությունների առնչությամբ էլ հորդորվել է` որևէ կերպ և բացարձակապես չպատասխանել ընդդիմության «տեխնոլոգիաներին», եթե անգամ դրանք անցնեն երևակայության բոլոր «գծերը», ասենք` կմտնեն ընտրատեղամասեր, «բարձրաձայն» թեզեր առաջ կքաշեն. ոչ մի պատասխան նրանց այդ կարգի որևէ «բռնկումներին» (գաղտնիք չէ, որ բավականաչափ թուլացած ՀԱԿ-ը ոչ այնքան ցանկանում է, որ Հրազդանի ընտրություններում հաղթի, որքան աղմուկ-աղաղակ բարձրացնի` կրիտիկական մասսա հավաքելով իր շուրջը, որպեսզի այդպես «ակտիվ» ու «խաչված» գնա խորհրդարանական ընտրությունների) չպետք է լինի, որովհետև թե՛ Երևանի քաղաքապետի ընտրությունները, թե՛ Երևանի Կենտրոն համայնքի (համայնքապետի) ընտրությունները ցույց տվեցին, որ ՀԱԿ-ը չունի հաղթելու ռեսուրս, այնպես որ, պետք է ՀԱԿ-ին իր աղմուկի հետ թողնել մեն-մենակ` վերջինիս առաջարկելով ոչ թե մարդու միս, այլ Հրազդանա կովերի «թառըմ-սառըմ» կաթ:
Կստացվի՞։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1232

Մեկնաբանություններ