Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«ԱՌԱ՛Ջ, ՀԱՅԱՍՏԱՆՆ» ԷԼ ՉԿԱ՞, ԹԵ՞ ԿԱ

«ԱՌԱ՛Ջ, ՀԱՅԱՍՏԱՆՆ» ԷԼ ՉԿԱ՞, ԹԵ՞ ԿԱ
21.02.2012 | 00:00

Ընտրությունների գնացող կուսակցություններն այսօր տքնաջան աշխատում են իրենց կարգախոսների վրա:
Թվում է` ի՞նչ կա որ, մանրուք է, մի բան գրի, պրծի: Ասենք` «Մեր գործը մեր խոսքն է», չէ, խառնեցինք` «Մեր խոսքն է մեր գործը», ու նետիր «ձորը»:
Բայց էդպես չէ: Որովհետև ի սկզբանե էր բառը: Գիրը: Իսկ գիրը կենդանի է ու ճակատագիր է բերում:
Զահլա չտանենք, գրի-կարգախոսի մեջ պետք է լինի աշխատող սիմվոլ: Հլը նայեք ամերիկյան, անգլոսաքսոնական «նշան-կարգախոսները»` սկսած «լուչեզարնայա դելտայից» մինչև եսիմ ուր: Նույնը` ռուսական մոտեցումների և ընտրություն-կարգախոսների դեպքում. ողջը խոսող-աշխատող նշանային համակարգ է, որ քսանհինգերորդ կադրի (երբ նկարվում-դրվում է ֆիլմի տակ, ապա` մոնտաժվում) ուժով ենթագիտակցության վրա ազդում, անտեսանելիորեն իրենով է անում:
Եվ ուրեմն, որքան տեղեկացված ենք, ՀՀԿ-ում այս անգամ բավականին հետաքրքիր կարգախոս է կիրառվելու. «Հավատանք, որ փոխենք»:
Չգիտենք` «Առաջ, Հայաստանը» զուգահեռ «գործելո՞ւ» է որպես նշանային համակարգ, թե՞ ոչ, սակայն «Հավատանք, որ փոխենք»-ն արդեն իսկ հետաքրքիր է:
Ասինք` համաշխարհային քաղաքական-տնտեսական փիլիսոփայության և պրակտիկայի մեջ ամեն ինչի տակ անպայմանորեն պետք է լինի սիմվոլը, այն է` հավատքը (եթե շատ եք ուզում, ավելացրեք` միստիկան), որովհետև սկզբունքը մեկն է` մեծ գործեր ձեռնարկելիս պետք է բռնադատել երկնի արքայությունը, այն իջեցնել երկրի վրա` անհնարը դարձնելով հնարավոր:
Հիմա չգիտենք` մտածվե՞լ է այդ մասին ՀՀԿ-ի կարգախոսի «մոմենտով», թե՞ ոչ. մենք մերն ասի՛նք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1240

Մեկնաբանություններ