Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արոնյան-Կրամնիկ խաղում հավասարություն է

Արոնյան-Կրամնիկ խաղում հավասարություն է
27.04.2012 | 00:00

Համաձայն դեռևս Վեյկ ան Զեեի գերմրցաշարում ձեռք բերված պայմանավորվածության, որտեղ մեր անվանի գրոսմայստեր Լևոն Արոնյանը տարել է փայլուն հաղթանակ` միանձնյա գլխավորելով աղյուսակն ու վարկանիշային միավորների թիվը հասցնելով 2820-ի, այս օրերին շվեյցարական Ցյուրիխ քաղաքում մեկնարկել է Լևոն Արոնյան-Վլադիմիր Կրամնիկ մենամարտը, որը, մասնագետների մեծ մասի կարծիքով, անհամեմատ հետաքրքիր է առաջիկայում սպասվելիք Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ չեմպիոնական մրցամարտից:

2800-ի սանդղակը գերազանցած երկու գրոսմայստերների այս մենամարտը բաղկացած է վեց տուրից, որից արդեն իսկ խաղարկվել է չորսը: Առաջին պարտիայում սև խաղաքարերով տոնած հաղթանակից հետո մեր գրոսմայստերը երկրորդում պակաս մարտական է տրամադրված եղել, ու հանդիպումն ավարտել է խաղաղասիրաբար: Երրորդում Կրամնիկին հաջողվել է վերականգնել մրցամարտի հավասարությունը, չորրորդում կողմերը խաղաղ դաշն են կնքել: Համաձայն կանոնակարգի (օրվա խաղը մինչև երեսուներորդ քայլն ավարտվելու դեպքում մրցակիցները պետք է խաղան արագ շախմատի պարտիա), լրացուցիչում, որը չի մտնում ընդհանուր դիմակայության հաշվարկի մեջ, Արոնյանը տոնել է հաղթանակ:

Մրցաշարի վերջին երկու պարտիաները կխաղարկվեն այսօր և վաղը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ