-
28.04.2014|
13:09
Մայիսի 3-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ոչխարների խուզման փառատոն։ Այն տեղի կունենա ՏաԹևեր ճոպանուղու «Հալիձոր» կայարանի մոտակայքում։ Փառատոնի ծրագրում ներառված են պարային և երաժշտական համարներ, ակումբային երաժշտությամբ ընդմիջումներ և անգամ պարի դասեր։
-
27.04.2014|
15:36
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ապրիլի 26-ին մասնակցել են ավանդական դարձած ծաղկահավաքին, որն արդեն 5-րդ տարին անցկացվում է Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվել են, ծաղկաթերթիկներն առանձնացվել ցողուններից, որոնք հետագայում կօգտագործվեն թղթի վերամշակման համար:
-
27.04.2014|
14:29
«Ուտոպիանա» մշակութային հասարակական կազմակերպության ACTV նախագծի շրջանակներում ապրիլի 28,29,30-ին ճարտարապետների միության դահլիճում (հասցեն` Բաղրամյան 17) կկայանա «Ապագաղութացման հարցը» խորագրով բանախոսությունների շարք: Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու և մասնակցելու մշակութաբան Հրաչ Բայադյանի բանախոսություններին և դրանց հաջորդող քննարկումներին:
-
27.04.2014|
12:49
Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա «S.O.S. Սևան» նախաձեռնության հերթական բողոքի ակցիան` ուղղված Սևանա լճի փրկությանը:
-
26.04.2014|
11:06
Ապրիլի 25-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), Վիվասել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ազդարարեցին ջրամատակարարման ենթակառուցվածքի բարելավմանն ուղղված ծրագրերի մեկնարկը:
-
26.04.2014|
11:00
Բրիտանական խորհուրդը ՀՀ Արդարադատության նախարարության հետ համատեղ նախաձեռնել է բրիտանական ֆիլմերի ցուցադրությունների շարք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում:
-
25.04.2014|
21:30
Օշականից հյուսիս-արևելք «Մանկանոց» կոչվող վայրում կանգուն է 7-րդ դարի Սուրբ Սիոն եկեղեցին: Այն կառուցվել է ի հիշատակ այդ վայրում մորթված 40 անմեղ մանուկների:
-
25.04.2014|
19:14
Ապակին հնարավորություն է տալիս ստեղծել ներդաշնակություն ձևի և ներթափանցող լույսի միջև, և այսպիսով սահմանել լույսի էությունը՝ տարածությունը, և շոշափել այդ տարածության խորհուրդը:
-
25.04.2014|
19:08
Վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց նամակի տակ ավելի քան 1000 ստորագրություն կա: Հայտնի է, որ կառավարությունը ԱԺ-ի հաստատմանն է ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
-
25.04.2014|
19:03
Չնայած ուղեվարձի թանկացման հետ կապված քաղաքապետարանը դեռ հստակ որոշում չի կայացրել, սակայն երեկ Ավետիսյան փողոցում սակավաթիվ երիտասարդներ երեկոյան ակցիա էին կազմակերպել և, պաստառներով ճամփեզրին կանգնած, մեքենաների վարորդներին հորդորում էին վճարել «100 դրամ»: