-
23.04.2014|
20:06
Այսօր կառավարությունը որոշել է վերանայել նախորդ վարչապետի որոշումը և խմբագրւմներ անել կենսաթոշակային բարեփոխումների մեջ: Նիստի սկզբում Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ օրենքում «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է:
-
23.04.2014|
17:58
Ապրիլի 24-ին Եղեռնի հուշահամալիր են այցելելու թուրք պատվիրակներ, որոնք Հայաստանում են Արևմտահայոց ազգային համագումարի խորհրդի հրավերով: Պատվիրակները, որ մասնակցելու էին արևմտահայերի պահանջերին վերաբերող գիտաժողովի, մինչ այդ պատասխանեցին լրագրողների հարցերին:
-
23.04.2014|
17:24
Ապրիլի 24-ին Ջավախքում տեղի կունենա ջահերով երթ: Հայոց ցեղասպանության 99-ամյակի առթիվ ջավախահայերը նաև մոմավառություն կիրականացնեն:
-
23.04.2014|
17:22
«ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը մեզ պարտադրում է փոխել կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը: Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը մենք պետք է ունենանք այլ փաթեթ, որը համահունչ կլինի ՀՀ Սահմանադրությանը և ընդունելի` հասարակության լայն շերտերի համար»,-այսօր հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ կառավարության նիստին ունեցած իր ելույթում:
-
23.04.2014|
16:25
Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամները տեսահոլովակ են պատրաստել, որտեղ շնորհակալություն են հայտնում այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
-
23.04.2014|
13:52
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը շնորհավորել է կառավարության նորանշանակ անդամներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք:
-
23.04.2014|
13:50
Ապրիլի 22-ը Երկիր մոլորակի օրն էր, ուստի բնապահպանները ևս մեկ անգամ ավելորդ չեն համարում բարձրաձայնել բնապահպանական առկա խնդիրների մասին: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար՝ շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար՝ համապատասխան գործիքների մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով» ծրագրի ներկայացում:
-
23.04.2014|
13:43
Եվրոպական տարածաշրջանում 2004 թվականից ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը` հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով:
-
22.04.2014|
17:09
Պետական Դուման չեղյալ է հայտարարել և ապամոնտաժել է Լիբերալ դեմոկրատների խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկուն նվիրված ցուցադրությունը, որ կազմված էր նրա ամենատարբեր կերպարանքներով դիմանկարներից:
-
22.04.2014|
16:49
Ապրիլի 19-21-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Հայրենիքիս կանչով» ծրագիրը: