-
22.04.2014|
16:47
Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ Մ. Խորենացու փողոցում մսի վաճառակետերի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորվել է հանձնաժողով, որն էլ պարբերաբար կազմակերպում է ստուգայցեր:
-
22.04.2014|
16:20
ՀՀ երկրորդ նախագահը արձագանքել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին: Սահմանադրության նկատմամբ հարգանքի, նրանում փոփոխություններ կատարելու զգուշության և այլնի մասին խոսել է մեկը, ով ՀՀ գերագույն օրենքի խախտմամբ դարձավ երկրի նախագահ:
-
22.04.2014|
13:23
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բոլոր ուսանողական, երիտասարդական, քաղաքական, հասարակական կազմակերպություններին կոչ է անում միանալ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:
-
22.04.2014|
12:20
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը, «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբը, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը և ԵՊՀ ուսանողական խորհուրդն ապրիլի 25-27-ը Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղում և Սրխավենդի Պետրոս Ղևոնդյանի անվան զորամասում կկազմակերպեն Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանին նվիրված հուշ-ցերեկույթ։ Ստեփանակերտում կանցկացվի նաև զինադադարի 20-ամյակի նվիրված գիտաժողով:
-
22.04.2014|
12:15
Ժերար Դեպարդիեն պատրաստվում է Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում սրճարանների սեփական ցանց բացել:
-
22.04.2014|
11:58
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա Անդրանիկ Օզանյանի ձեռագրերի բնօրինակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ձեռագրերը թանգարանին կհանձնի բրիտանահայ դոկտոր Հրաչ Կույումջյանը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, նշում, որ Անդրանիկ Օզանյանը 1921-ին 65 էջից բաղկացած ձեռագրերը տպագրության համար ուղարկել է Փարիզի «Ապագա» ամսագրի գլխավոր խմբագիր Հովհաննես Պողոսյանին:
-
21.04.2014|
21:04
Irates.am-ի էլեկտրոնային հասցեին «Յուրաքանչյուրը կարող է փոխվել» վերտառությամբ ցմահ դատապարտվածներից նամակ է ստացել, որտեղ դատապարտվածներն իրենց խնդիրներն են ներկայացնում վաղաժամկետ ազատման իրավունքի առնչությամբ:
-
21.04.2014|
13:24
Հայաստանում նույնիսկ արվեստագետների քաղաքացիական դիրքորոշում հայտնելն է դարձել խնդիր իշխանությունների համար:
Ամիսներ առաջ, երբ կալանավորեցին Երևանի կենտրոնում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանին ու իր համախոհներին, «Արտ լաբորատորիա»-ի չորս արվեստագետներ Շանթի նկարի տրաֆարետները տարածեցին Երևանի կենտրոնական վայրերում:
-
21.04.2014|
11:55
Ինչպես հայտնում է Բի-Բի-Սի-ն, Լոս Անջելեսի դաշնային դատարանում ավարտվել է 38-ամյա Մհեր Դարբինյանի գործով դատական գործընթացը։ Մեղադրյալին ընդհանուր առմամբ սպառնում է մինչև 973 տարվա ազատազրկում։
-
20.04.2014|
16:52
Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սուրբ Զատկի տոնն այս տարի ևս նշվեց զանգավածային միջոցառումներով:
Վաղ առավոտից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում կազմակերպվել էր թեմատիկ ցուցահանդես-վաճառք, որին մասնակցում էին Կենտրոն վարչական շրջանում գործող կազմակերպությունները, վարչական շրջանի ենթակայության մանկապարտեզները, սիրիահայ գործարարներ: