Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 
  • Ներում չկա՛ նրան, ով փորձեց կյանքի պատմական մատյանից ջնջել մեր Ցեղի անունը

    Ներում չկա՛ նրան, ով փորձեց կյանքի պատմական մատյանից ջնջել մեր Ցեղի անունը

    18.04.2014| 12:56
    1915 թ. ապրիլի 11-ին (նոր տոմարով՝ 24-ին) Կ. Պոլսի հայ համայնքի մտավոր ընտրանու զանգվածային տեղահանությամբ ու նահատակմամբ ավարտին հասցվեց պետական զարհուրելի վարչակազմի ողջ զորությամբ կյանքի կոչված հայաջինջ այն ծրագիրը, որի արդյունքում Արևմտյան Հայաստանը զրկվեց իր բնիկներից, և հայոց հազարամյակների քաղաքակրթության ավերակների վրա մահաբեր ստվեր ձգեց «Արևելքի մարդակերպ բորենու» արնածոր կիսալուսինը:
  • Մայրական ապտակ

    Մայրական ապտակ

    17.04.2014| 17:37
    Իրանի Մազանդարան նահանգում դանակահարությամբ սպանված 18-ամյա Աբդուլլա Հուսեյինզադեի մայրը որդու մարդասպանին վերջին պահին ներել է և նրան պատժել՝ մեկ ապտակով:
  • Կարմիր հրապարակում նկարիչ Պավլենսկոյի ակցիայի մեջ հանցակազմ չեն գտել

    Կարմիր հրապարակում նկարիչ Պավլենսկոյի ակցիայի մեջ հանցակազմ չեն գտել

    16.04.2014| 12:38
    Անցյալ տարի, նոյեմբերին, Կարմիր հրապարակում նկարիչ Պյոտր Պավլենսկոյի ակցիայի մեջ չի գտնվել հանցակազմ: Այդ մասին հայտարարել է նկարչի փաստաբան Ռամիլ Ախմետալիևը: Փաստաբանի խոսքերով` հոգեբանա-լեզվաբանական փորձաքննությունն իր պաշտպանյալի գործողություններում չի բացահայտել ատելության շարժառիթներ:
  • Սերժ Սարգսյանը շնորհավորել է եզդիների Մալաքե Թաուսը

    Սերժ Սարգսյանը շնորհավորել է եզդիների Մալաքե Թաուսը

    16.04.2014| 12:35
    ՀՀ նախագահը շնորհավորել է ՀՀ-ում ապրող եզդիներին` նրանց Մալաքե Թաուսի (Նոր տարվա) կապակցությամբ:
  • Նպատակ ունենալով գենդերային բաղադրիչը ներառել հասարակագիտության առարկայի մեջ

    Նպատակ ունենալով գենդերային բաղադրիչը ներառել հասարակագիտության առարկայի մեջ

    15.04.2014| 15:55
    «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն այսօր Կոնգրես հյուրանոցում կազմակերպել էր կլոր սեղան «Գենդերային ուսուցման ինտեգրումը ՀՀ հանրակրթական դպրոցի ուսումնական պլանում» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվել է Երևանում և ՀՀ հինգ մարզերում` Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Սյունիք և Տավուշ, մասնակցել են 140 մասնագետներ:
  • Դաղստանցի կանայք բավարարվում են միայն հոգեբանական աջակցությամբ

    Դաղստանցի կանայք բավարարվում են միայն հոգեբանական աջակցությամբ

    15.04.2014| 15:52
    Ապրիլի 14-16-ը Երևանում ընթանում է «Կանայք Կովկասում. խաղաղության, պատերազմի և բռնության քաղաքականությունը» թեմայով տարածաշրջանային երկրորդ կոնֆերանսը, որին մասնակցում են ինչպես տեղացի, այնպես էլ Վրաստանից, Դաղստանից ժամանած փորձագետներ, իրավապաշտպաններ: Մալիկատ Ջաբիրովան Դաղստանի «Մայր և երեխա» տարածաշրջանային հասարակական կազմակերպության ղեկավարն է, «Երիտասարդ կանայք Կովկասում խաղաղության համար» մրցանակակիր:
  • Պուլիտցերյան մրցանակ՝ The Washington Post-ին և The Guardian-ին

    Պուլիտցերյան մրցանակ՝ The Washington Post-ին և The Guardian-ին

    15.04.2014| 13:47
    The Washington Post և The Guardian պարբերականները արժանացել են Պուլիտցերյան մրցանակի՝ Էդուարդ Սնոուդենի և ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության հետ կապված սկանդալային իրադարձությունները լուսաբանելու համար:
  • Ապրիլի 16-ին  ՀՀ ոստիկանությունը կդառնա 96 տարեկան

    Ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանությունը կդառնա 96 տարեկան

    15.04.2014| 11:43
    Հայաստանի ոստիկանությունն այս 96 տարում, հավատարիմ իր առաքելությանը, ծառայել և ծառայում է օրենքին ու ժողովրդին: Պատշաճ ձևով իրականացնում է իրավակարգի ամրապնդումը, հասարակական կարգի պահպանումը և հանցավորության դեմ պայքարի գործը: Աճել և աճում է ոստիկանությանը վստահողների թիվը, բարձրացել է ոստիկանության գործունեության հանրային վերահսկողությունը: Կատարվում է հանրային պահանջը, արդարացվում են քաղաքացիների ակնկալիքները բոլոր ուղղություններով, ապահովվում է քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացումը:
  • «Պարտադիր բաղադրիչը ճանաչվել է  Սահմանադրությանը հիմնավորապես  հակասող և անվավեր»

    «Պարտադիր բաղադրիչը ճանաչվել է Սահմանադրությանը հիմնավորապես հակասող և անվավեր»

    15.04.2014| 11:22
    Թվում էր, թե ՍԴ-ի որոշումից հետո կրքերը պետք է հանդարտվեն, և պարտադիր կուտակային համակարգում փոփոխություններ մտցվեն ի շահ ժողովրդի։ Սակայն կրքերը շարունակում են բորբոքվել, ՍԴ-ի հայտնի որոշումը տարբեր կերպ են մեկնաբանում պետական այրերը, ինչը խառնաշփոթ է ստեղծել գործատուների շրջանում։ Ի վերջո, մարդիկ ուզում են հասկանալ՝ ո՞րն էր ՍԴ-ի որոշումը։ Պե՞տք է մինչև սեպտեմբերի 30-ը շարունակել վճարների կատարումը, թե՞ ոչ։
  • Գործող օրենքով  ԱԺ նախագահը կարող է պատգամավոր չլինել

    Գործող օրենքով ԱԺ նախագահը կարող է պատգամավոր չլինել

    15.04.2014| 11:04
    Վարչապետի ընտրության ինտրիգի հանգուցալուծումից հետո հաջորդը հանրապետության երկրորդ դեմքի` ԱԺ նախագահի հարցն է: Այս առումով ուշագրավ նրբություն կա Սահմանադրության մեջ: Մինչ այդ արձանագրենք, որ, ըստ ընթացակարգի, ԱԺ-ն կարող է առանց ղեկավարի աշխատել մեկ տարի և ավելի: Այսինքն, այս քառօրյայում հարցը կարող է ընդգրկվել օրակարգ, բայց քառօրյայից քառօրյա հետաձգվել: