Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 
  • Ղայիշներդ ձգեք ու աշխատեք

    Ղայիշներդ ձգեք ու աշխատեք

    18.03.2014| 15:47
    Այս վերնագրով երեկ տարածեցի մամլո հաղորդագրություն, սակայն ինձ համար անհասկանալի պատճառներով չտարածվեց, սակայն հաճելիորեն զարմացա, երբ կարդացի քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցության մասին քաղաքապետարանի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունը, որը բավականին մոտ էր իրականությանը: Հիմա ես իմ գրածի մեջ թողնելու եմ միայն այն մասերը, ինչի մասին քաղաքապետն ասաց, սակայն այն արտացոլված չէր պաշտոնական հաղորդագրության մեջ:
  • Ապամոնտաժվել է շուրջ 320 գովազդային վահանակ

    Ապամոնտաժվել է շուրջ 320 գովազդային վահանակ

    18.03.2014| 15:43
    Շարունակվում է մայրաքաղաքում առկա «Գովազդի մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին չհամապատասխանող գովազդային վահանակների ապամոնտաժումը: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ վարչական բոլոր շրջաններում մարտից մեկնարկած աշխատանքների ընթացքում արդեն իսկ ապամոնտաժվել է գործող օրենսդրությանը հակասող շուրջ 320 գովազդային վահանակ:
  • Անառակ որդու վերադարձը

    Անառակ որդու վերադարձը

    18.03.2014| 12:09
    Խոսքը շատերին հայտնի «Կյանքի խոսք» աղանդի մասին է: Բայց այս անգամ ոչ թե քննադատության առումով, այլ եղբայրական սիրո, քանզի այդ համաշխարհային աղանդի հիմնադիրն ու ղեկավարը այս տարվա մարտի 9-ին ապշեցուցիչ հայտարարությամբ է հանդես եկել իր բազմահազար հոտի առջև:
  • Փոքր ազգերը մեծ տերությունների  համար մանրադրամի դեր են կատարել

    Փոքր ազգերը մեծ տերությունների համար մանրադրամի դեր են կատարել

    18.03.2014| 00:36
    Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Լլոյդ Ջորջը, որ հետագայում դարձավ վարչապետ, հրատարակեց իր հուշերի բազմահատոր գիրքը, որ թարգմանվեց նաև ռուսերեն: Վերնագրված է «Правда о мирных договорах» (Ճշմարտությունը խաղաղության պայմանագրերի մասին):
  • Անահիտ Բախշյանը` Վ. Գասպարյանին

    Անահիտ Բախշյանը` Վ. Գասպարյանին

    17.03.2014| 18:14
    Վրդովմունքով ինձ է դիմել Երևանի Մաշտոցի պողոտայի 31 շենքի 3-րդ բնակարանի բնակչուհի 76-ամյա Ստելլա Առուստամյանն այն մասին, որ իր բնակարանի ներքևի հարկում գործող «Կամելոտ» ռեստորանում մինչև գիշերվա 2-ը հնչում է ինչպես «կենդանի» այնպես էլ մագնիտոֆոնային երաժշտություն:
  • Ռուսաստանցիների կեսը գիրք չի կարդում

    Ռուսաստանցիների կեսը գիրք չի կարդում

    17.03.2014| 18:10
    Հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների 50%-ը վերջին մեկ տարվա ընթացքում ոչ մի գիրք չի կարդացել, իսկ 60%-ը՝ չի գնել ոչ մի գիրք: Եթե 1970-ականներին երեխաների հետ ընտանիքում գիրք էր կարդում բնակչության 80%-ը, ապա հիմա՝ 7%-ը: Այդ տեղեկատվությունը տրամադրվել է «Գիրքը և ընթերցանությունը՝ ՌԴ-ում մշակութային տարածման գործոն» կլոր սեղանի ժամանակ, որն անցյալ շաբաթ կազմակերպել էր Պետդումայի մշակութային կոմիտեն:
  • Այնքանով, որքանով, կամ մութ սենյակում կատու փնտրել պետք չէ

    Այնքանով, որքանով, կամ մութ սենյակում կատու փնտրել պետք չէ

    17.03.2014| 17:34
    Մութ սենյակում կատու փնտրել պետք չէ։ Ամեն ինչ այդպես էլ է պարզ։ Հակառակվելու համար վերը նշվածին հարկ եմ համարում շեշտել, որ մութ սենյակներում էլ են կատուներ լինում։ Դե, ուրեմն, եկեք փնտրենք դրանք։ Օրեր առաջ հեռուստատեսությունն ու մամուլը որպես իրադարձություն ներկայացրեց Արագածոտնի մարզի 7 գյուղերի բնակիչների քունը խաթարած ՀԷԿ-ի կառուցման շուրջ բարձրացված աղմուկը։
  • Թուրք բանաստեղծի համար «ամոթ է թուրք լինելը»

    Թուրք բանաստեղծի համար «ամոթ է թուրք լինելը»

    17.03.2014| 16:40
    «Մայրս թուրք է, սակայն ես ինձ լազ եմ համարում` ինչպես հորս նախնիները, քանի որ ամաչում եմ իմ մայրական կողմի նախնիների փոխարեն: Ես հրաժարվում եմ ինձ թուրք համարել, քանի որ իմ թուրք նախնիները Օսմանյան կայսրության ժամանակ հայերի ցեղասպանություն են իրականացրել: Մեկ միլիոն 500 հազար հայեր դաժանաբար սպանվել են թուրքերի և քրդերի խողմից: Թուրքերը և քրդերը սպանել են իրենց հայ հարևաններին, բռնաբարել փոքրիկ աղջիկներին, ողջ-ողջ այրել երեխաներին, թալանել հայերի ունեցվածքը: Հայերի հետ Օսմանյան կայսրությունում սպանվել են և հազարավոր ասորիներ»:
  • Տաք հագուստ՝ անօթևաններին

    Տաք հագուստ՝ անօթևաններին

    17.03.2014| 16:17
    Մարտի 17-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տաք հագուստ տրամադրեց ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող անօթևան հիվանդներին։
  • Գիտնականները բողոքում են պարտադիր կուտակայինի դեմ

    Գիտնականները բողոքում են պարտադիր կուտակայինի դեմ

    17.03.2014| 16:05
    Այսօր երիտասարդ գիտնականները բողոքի ակցիա են իրականացրել ԳԱԱ շենքի դիմաց: Նրանք նշել են, որ իրենց փետրվար ամսվա աշխատավարձերից պարտադիր հետպահումներ են արվել, որը անօրինական են համարում: Նրանք համապատասխան նամակ են հանձնել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին և հայտարարել, որ նույն բովանդակությամբ նամակ կհանձնեն նաև ՍԴ նախագահին: