-
11.02.2014|
13:47
Երեկ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքին միացել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները: Նրանցից արդեն իսկ գանձվել են պարտադիր կուտակային կենսաթոշակի վճարները: Բոյկոտի արդյունքում` «Անուշ» օպերան չի կայացել, գնված տոմսերի գումարը վերադարձվել է, իսկ ներկայացումը դիտելու եկած հանդիսատեսը ողջունել է անձնակազմի քայլը:
-
11.02.2014|
13:44
Մայդանի ակցիաների սկզբից մինչև հիմա հոգեբանական ծառայություն է դիմել ավելի քան 4 հազար մարդ: Այս մասին լրագրողներին հայտնել է Մայդանում գործող հոգեբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Պոգորիլիյը:
-
11.02.2014|
12:24
Հազարավոր տներ Թեմզա գետի երկայնքով գտնվում են ջրի մեջ հայտնվելու վտանգի տակ՝ գետի ջուրը շարունակում է բարձրանալ: Բրիտանիայի Բերքշիր, Սուրեյ և Սոմերսեթ կոմսություններում ջրհեղեղի վտանգի մասին խիստ նախազգուշացումներ են արվել:
-
11.02.2014|
12:22
ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզորի» աշխատակիցները թանգարաններին կառաջարկեն երեխաներից թաքցնել «մերկ» արձաններն ու նկարները: Մինչև 2015 թ. ծառայությունը մշակելու է «արվեստի գործերի ցուցադրության մեթոդական առաջարկներ՝ տարիքային սահմանը հաշվի առնելով»:
-
11.02.2014|
12:18
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա են անցկացրել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները: Թատրոնում այդպես էլ չի ներկայացվել Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Հանդիսատեսը սպասում էր, իսկ դերակատարները դուրս չեն եկել բեմ: Թատրոնի աշխատակազմը ստացել է հունվարի աշխատավարձը և պարզվել է, որ 1974 թ. հետո բոլոր ծնվածներից պահվել է կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը: Որպես համերաշխության նշան՝ նրանց են միացել մյուս աշխատողները:
-
10.02.2014|
17:49
Ֆրանսիացիները պայքարում են հանուն ընտանիքի պաշտպանության: Օրերս Փարիզում 500 հազար մարդ էր դուրս եկել փողոց ընդդեմ միասեռ ամուսնությունների:
-
10.02.2014|
17:29
Այսօր «Ելակետ» ակումբում լրագրողների եհտ հանդիպմանը «Էկոլոգիական հասարակական դաշինքի» անդամներ ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆԸ, ԳՐԵՏԱ ԳԱԲՐԻԵԼՅԱԸ, «Eco Right» կազմակերպության նախագահ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մտահոգություն հայտնեցին, որ Ապարանի Մելիք գյուղի անմիջապես հարևանությամբ գտնվող Թուխմանուկի հանքավայրի մոտ երրորդ պոչամբարն է նախատեսվում կառուցվել, ինչը անչափ վտանգավոր է թե՛ բնության, և թե’ բնակչության առողջության տեսանկյունից:
-
10.02.2014|
14:06
Անցած գիշեր Երևանում ոստիկանությունը բերման է ենթարկել ՀԱԿ-ի 9 ակտիվիստների: Նրանք ձերբակալվել են պետական գույքը վնասելու փորձի պատճառաբանությամբ: ՀԱԿ -իակտիվիստները գիշերվա ժամը 02:30 -ին դուրս էին եկել փողոց մարտի 1-ին տեղի ունենալիք ՀԱԿ-ի հանրահավաքի իրազեկման աշխատանքների համար: Ակտիվիստները ձերբակալվել են առանց սկսելու իրազեկումը: Նրանք երեք ժամ հետո ազատ են արձակվել:
-
10.02.2014|
13:47
«Շանթ և ազատություն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Հայրապետյանը «ֆեյսբուքյան» իր էջում արել է հետևյալ գրառումը.
-
10.02.2014|
13:20
Նախկինում այնպիսի կարծիք էր ձևավորված, որ հղիությունից առաջ և հատկապես հղիության ընթացքում կնոջն անհրաժեշտ է ընդունել մուլտիվիտամիններ: Այժմ, սակայն, բժիշկները կասկածի տակ են դրել հղի կանանց կողմից գործածվող այդ դեղորայքի անվտանգությունը: