«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 
  • Սփյուռքահայ Դարեհ Կույումջյանը արդարություն է ակնկալում ՀՀ իշխանություններից

    Սփյուռքահայ Դարեհ Կույումջյանը արդարություն է ակնկալում ՀՀ իշխանություններից

    23.12.2013| 17:22
    Ասել, որ ՀՀ դատական համակարգը կայացած չէ, նշանակում է չասել ոչինչ: Մեր երկրի դատարաններն այնքան ապօրինի որոշումներ են ընդունել, որ կբավականացնեն մի նոր կառույցի կողմից դրանք մի քանի տարի վերանայելու համար: Այս անգամ տուժել է հերթական սփյուռքահայը` Ավստրալիայի քաղաքացի Դարեհ Կույումջյանը: Վերջինս դատարանի որոշմամբ կզրկվի սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքերից, այդ թվում և այն տնից, որտեղ ինքը այժմ բնակվում է:
  • Երևանյան աղմուկը` Ամանորին

    Երևանյան աղմուկը` Ամանորին

    23.12.2013| 16:49
    Երևանյան աղմուկը Ամանորին ավելի է թեժանում: Հրավառությունն ու պայթուցիկները մի կողմից տոնական մթնոլորտ են ապահովում, մյուս կողմից` ավելորդ աղմուկի ու դժգոհության պատճառ դառնում: Պայթուցիկների անորակությունն էլ մեկ այլ խնդիր է, և կարող են վնասել հենց պայթյունը «սադրողին»:
  • Դեռ չի կարող տեսակցել

    Դեռ չի կարող տեսակցել

    23.12.2013| 16:20
    Նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանը դեռևս հնարավորություն չունի տեսակցելու իր հարազատների հետ. տեսակցությունների վրա դրված արգելքը չի հանվել: Այս մասին irates.am-ին տեղեկացրեց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
  • Խոզի ժանտախտ չկա, կոկորդիլոսներն էլ օրենքով են ներմուծվել

    Խոզի ժանտախտ չկա, կոկորդիլոսներն էլ օրենքով են ներմուծվել

    23.12.2013| 14:09
    Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ ՂՈՒԼՅԱՆՆ այսօր կայացած ասուլիսին անդրադարձավ օրեր առաջ Լոռու մարզի Դսեղ գյուղում արձանագրված խոզերի անկման պատճառներին, ինչը ժանտախտ հիվանդության կասկածի տեղիք էր տվել: Պարոն Ղուլյանը լրագողներին հավաստիացրեց, որ նման բան Հայաստանում չկա, թեև «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն օրեր առաջ լրագրողներից մեկի հետ զրույցում վստահեցրել էր, որ դա միանշանակ խոզի ժանտախտ հիվանդությունն է: Նույնն էին պնդել նաև Դսեղի բնակիչները:
  • Երբեմն բավարար է նաև ութ մարդու ընդվզումը

    Երբեմն բավարար է նաև ութ մարդու ընդվզումը

    22.12.2013| 18:30
    Հաճախ մենք ընդդեմ իշխանությունների, ընդդեմ ապօրինությունների կազմակերպված ակցիաները դիտարկում ենք մարդկանց թվաքանակով և, ելնելով դրանից՝ անում համապատասխան եզրակացություններ:
  • Ազգային պարերը մեր դիմագիծն են

    Ազգային պարերը մեր դիմագիծն են

    22.12.2013| 15:55
    Հայկական ազգային պարարվեստն ունի հազարամյակների պատմություն և սկիզբ է առել նախաքրիստոնեական շրջանում: Հայկական պար ասելով՝ այսօր շատերը հասկանում են խնջույքների և հարսանիքների ժամանակ հնչած «տաշի-տուշին»: Սակայն այսօր էլ կան այնպիսի մարդիկ, ովքեր շարունակում են պահպանել և ներկայացնել հայկական ազգագրական պարը:
  • Ձյունը գարնանը «կմաքրվի»

    Ձյունը գարնանը «կմաքրվի»

    22.12.2013| 12:59
    Արտակարգ իրավիճակների նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ: Նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Նորություն չէ, որ Հայաստանում ընդհանրապես ճանապարհները չեն մաքրվում կամ դրանք այնպես են մաքրվում, որ չմաքրածի հաշիվ են: Ձնահեռացում` մեզանում նշանակում է ավազ կամ աղ շաղ տալ:
  • Երկարատև հղիությունը սպառնում է երեխայի հիպերակտիվությանը

    Երկարատև հղիությունը սպառնում է երեխայի հիպերակտիվությանը

    22.12.2013| 12:51
    Երկարատև հղիությունը երեխաների համար մի քանի անգամ ավելի վտանգավոր է, քան ճիշտ հղիության ժամկետը: Եվ շատ են դեպքերը, երբ սովորականից երկար հղիություն տարած կանանց երեխաները տառապաում են վարքային տարբեր խնդիրներով, խաթարվում է հիպերակտիվությունը: Այդպիսի եզրակացության են եկել հոլանդացի գիտնականները:
  • Լացի և պայքարի ուկրաինական պատը

    Լացի և պայքարի ուկրաինական պատը

    21.12.2013| 23:29
    Կիևում` Անկախության մայդանում, ակտիվիստները կառուցել են Լացի և պայքարի պատ փայտե աղյուսներից, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված են Ուկրաինայի այն քաղաքների անունները, որտեղից ժամանել են ցուցարարները:
  • Երեխային շտապ անհրաժեշտ է ողնաշարի  վիրահատություն

    Երեխային շտապ անհրաժեշտ է ողնաշարի վիրահատություն

    21.12.2013| 23:20
    2001 թ.-ին ծնված Ասատուր Մանուկյանին շտապ անհրաժեշտ է ողնաշարի Լ3 Լ5 վիրահատություն, որն արժե 35000 ամն դոլար: Վիրահատությունը կատարվում է Մոսկվայում և Գերմանիայում: Խնդրում ենք բոլոր բարի մարդկանց որոշ չափով օգնել երեխային` ազատվել հաշմանդամությունից.