Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 
  • ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին

    ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին

    13.12.2013| 00:06
    Երբ նայում եմ մեր ժողովրդի տարաբնույթ վերելքներով և վայրէջքներով պատմությանը, պարզ տեսնում եմ, որ այդ ուղին մենք հայ ժողովրդի հետ ենք անցել, և ավելորդ չեմ համարում ասել, որ դարեր շարունակ համատեղ ապրող մեր ժողովուրդների պատմության մասին բազմաթիվ դրվագներ են գրվել: Ոչ մի պատմաբան, ոչ մի ազգագրագետ ու մտավորական մեր բարեկամության մասին ոչ մի բացասական էջ չի գրել։ Չի գրել, ոչ թե չի ցանկացել, այլ չի եղել։ Ապավինելով մեր մտքին և գենետիկ կոդին ու Հայաստանում ստացած մեր դաստիարակությանը՝ վստահաբար կարող եմ ասել, որ երբեք չի էլ լինելու:
  • Եվրոպան ու  ԱՊՀ-ն քամող  «թերթաքարային փուչ  հեքիաթներ» ԱՄՆ-ից

    Եվրոպան ու ԱՊՀ-ն քամող «թերթաքարային փուչ հեքիաթներ» ԱՄՆ-ից

    13.12.2013| 00:05
    Արտասահմանցի մի շարք փորձագետների կարծիքով, մի քանի տարի հետո ԱՄՆ-ից Եվրասիա թերթաքարային գազի ակնկալվող մատակարարումները չեն սպառնա ՌԴ-ից խողովակային գազի մատակարարումներին, քանի որ ռուսական գազն ավելի մրցունակ է ամերիկյանի համեմատ, որովհետև Ռուսաստանի գազի արդյունահանման ու փոխադրման ծախսերը շատ ավելի ցածր են, քան ԱՄՆ-ի թերթաքարային գազինը։
  • Կայսերը դեռ գրում են

    Կայսերը դեռ գրում են

    12.12.2013| 18:00
    Եթե դուք լինեիք Նապոլեոն Բոնապարտը, Ֆրանսիայի ազգային վիճակագրական ծառայությունը ձեզ էլ նամակ կգրեր: Daily Mail-ը հաղորդում է, որ նամակն ուղարկվել է դեկտեմբերի 2-ին՝ կորսիկական Այաչո քաղաք, որտեղ կայսրը ծնվել է:
  • Պահանջը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը

    Պահանջը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը

    12.12.2013| 17:57
    ՍԾՏՀ արտգործնախարարների 29-րդ հավաքին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ահմեդ Դավուդօղլուին դիմավորել են բողոքի ակցիայով: Հայ հեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության անդամները և մի քանի այլ կազմակերպությունների և կուսակցությունների ներկայացուցիչներ հավաքվել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
  • 21 մլն դրամ` հդեհից տուժած ընտանիքներին

    21 մլն դրամ` հդեհից տուժած ընտանիքներին

    12.12.2013| 16:45
    Լոռու մարզի Գուգարք համայնքում 2013թ. նոյեմբերի 24-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած ընտանիքների բնակարանային պայմաններն անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բարելավելու նպատակով կառավարությունը Լոռու մարզպետարանին հատկացրել է 21 մլն դրամ: Որոշումը կայացվել է այսօր` կառավարոթյան նիստում:
  • Մոմերով քայլերթ

    Մոմերով քայլերթ

    12.12.2013| 16:07
    Այսօր՝ ժամը 16:30-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ՈՒսանողական խորհուրդը կազմակերպվում է մոմերով քայլերթ՝ նվիրված 2013-ին կյանքից հեռացած արվեստի գործիչների հիշատակին` Սոս Սարգսյան, Ֆլորա Մարտիրոսյան, Ազատ Գասպարյան, Լևոն Անանյան, Հակոբ Հակոբյան, Արմեն Դիվանյան, Մարկ Սաղաթելյան, Երվանդ Ենգիբարյան և այլոք:
  • Հայաստանում նոր աղանդներ են հայտնվել

    Հայաստանում նոր աղանդներ են հայտնվել

    12.12.2013| 14:44
    Հայաստանում չգրանցված հինգ նոր աղանդ է հայտնվել` «Աստծո մանուկներ», «Գավիթ», «Լոգոս», «Արարատ եկեղեցի», «Ռեյկի»: «Ռեյկի» աղանդը իբրև թե մարդկանց կենսական էներգիա տալու համար է ստեղծված, բայց իրականում քայքայիչ գործունեություն է ծավալում: Աղանդավորական այդ կառույցը գործում է նաև Մոսկվայում, և ըստ հարցումների, այդ աղանդին հարող մարդիկ տառապում են հոգեկան խանգարումներով: «Աստծո մանուկներ» աղանդը դասվում է խարազմատիկ եկեղեցիների շարքին և գործունեություն է ծավալում Կոտայքի մարզում:
  • Մարիա Ալյոխինան հրաժարվո՞ւմ է համաներումից

    Մարիա Ալյոխինան հրաժարվո՞ւմ է համաներումից

    12.12.2013| 14:17
    Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «Pussy Riot» խմբի մասնակից, դատապարտյալ Մարիա Ալյոխինան հրաժարվել է ՌԴ Սահմանադրության 20-ամյակի առթիվ համաներումից: Այդ մասին հաղորդել է խմբի մեկ այլ մասնակցի՝ Նադեժդա Տոլոկոննիկովայի ամուսինը՝ Պյոտր Վերզիլովը:
  • ԵՊՀ շրջանավարտների միավորումն ու «Արարատբանկը» կստորագրեն հուշագիր

    ԵՊՀ շրջանավարտների միավորումն ու «Արարատբանկը» կստորագրեն հուշագիր

    12.12.2013| 14:12
    2013թ. դեկտեմբերի 13-ին «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության (նախագահ` Արսեն Քարամյան) և «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի (վարչության նախագահ` Աշոտ Օսիպյան) միջև կստորագրվի համագործակցության հուշագիր, ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուներին մատչելի պայմաններով հիփոթեքային վարկավորում տրամադրելու վերաբերյալ:
  • Հայաստանում զարգանում է մարդու իրավունքների մշակույթը

    Հայաստանում զարգանում է մարդու իրավունքների մշակույթը

    12.12.2013| 14:10
    Դեկտեմբեր 13-15-ը Վանաձորում տեղի կունենա «Մարդու իրավունքների միջազգային դասընթաց», որի նպատակն է զարգացնել մարդու իրավունքների մշակույթ Հայաստանում: Դասընթացի հիմքում ընկած է EQUITAS Կանադայում գտնվող մարդու իրավունքների կրթության միջազգային կենտրոնի մեթոդաբանությունը, որի գլխավոր դերակատարը հենց մասնակիցն է: