08.12.2013|
11:41
Շուրջ մեկ շաբաթ է Սարի թաղը սպասարկող 21 համարի երթուղային ավտոբուսի դռները, անսարքության պատճառով, չեն փակվում: Ուղևորները, այս ցրտաշունչ եղանակին դրսից փչող քամուց դողացնելով, վարորդին խնդրում են փակել երթուղայինի դռները, բայց ապարդյուն, չեն փակվում: Այսօր, երբ ավտոբուսը կանգառ հասավ, և ուղևորները հերթական անգամ մնացին փակ դռների հետևում, վարորդը դիմեց ուղևորներին. «Ժողովո’ւրդ, բրդե’ք, բրդե’ք թող բացվի»: