-
21.11.2013|
17:46
Եկող տարի մեռելոցի վեց օր կա: Ոչ աշխատանքային օրեր: Ոչ մի անգամ մեռելոցին գերեզմանատուն չեմ գնացել, միշտ գնացել եմ այն ժամանակ, երբ հոգիս է դա ցանկացել: Կարծում եմ ինձ նման մարդիկ շատ են ու այս` կառավարական որոշմամբ ոչ աշխատանքային օրերը ոչ միայն անհասկանալի են ինձ նման մարդկանց համար, այլև խիստ անհարմար են ընդհանրապես հանրության կյանքը կազմակերպելու տեսանկյունից:
-
21.11.2013|
17:19
«ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթ» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 21-ին «Նովոստի Ամենիա» մամուլի ակումբում կազմակերպվեց «Ծխախոտի ազդեցությունը վերարտադրողականության և հղիության ընթացքի վրա» թեմայով քննարկումը:
-
21.11.2013|
17:14
Նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ արած և դրա հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը irates.am-ին տեղեկացրեց, որ առայժմ իրեն և որդուն չի հաջողվել տեսակցել Շանթի հետ, քանի որ քննչական մարմինն արգելել է:
-
21.11.2013|
15:37
Թվում էր, որ Հայաստանի իշխանությունները Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ հասցրեցին թոթափել իրենց ուսերից քաղբանտարկյալ ունենալու ծանր բեռը և ազատ արձակեցին երկու տարուց ավել անազատության մեջ պահվող Տիգրան Առաքելյանին: Սակայն Տիգրանին ազատ արձակելուց չէր անցել քսան օր, երբ կալանավորվեցին Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին հեղափոխության փորձ արած Շանթ Հարությունյանն ու իր ութ ընկերները: Չբավարավելով Շանթին ու իր ընկերներին կալանավորելով՝ դատարանի որոշմամբ Շանթ Հարությունյանին երեկ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխել են հոգեբուժարան:
-
21.11.2013|
15:20
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կառուցվող Հյուսիս-Հարավ ճանապարհին: Նախկին վարչապետը, նշելով Իջևան-Իծաքար-Բերդ այլընտրանքային ճանապարհի մասին, որն այս օրերին փոխարինում է հակառակորդի կրակոցների պատճառով փակ Իջևան-Վազաշեն-Պառավաքար ճանապարհին, գրել է, որ դեռևս 2000–ականների սկզբներին ինքը կոչով դիմել է այն ժամանակվա գործող իշխանությանը` Վազաշեն-Պառավաքար ճանապարհի վերանորոգման վրա ծախսվելիք գումարները ներդնել Իծաքարով անցնող ճանապարհի վրա:
-
21.11.2013|
13:15
Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ նոյեմբերի 22-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպում է աշխատանքային տոնավաճառ։
-
21.11.2013|
13:12
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների և Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների հետ:
-
21.11.2013|
11:32
Նոր Մոսկվայում վթարի պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայց է ներկայացրել Տվերի դատարանի քննիչի դեմ, ով Հրաչյա Հարությունյանին դատարան էր տարել կանացի խալաթով:
-
20.11.2013|
19:01
«Շանթ Հարությունյանին ես ոչ միայն համակրում եմ, այլև՝ ինքն իմ ընկերն է: Շատ եմ ցանկանում, որ Շանթի ակցիան ունենա իր ազդեցությունը հասարակական կյանքում, բայց չեմ կարող ասել՝ կիրականանա՞ այդ ցանկությունը, թե՞ ոչ»,- մեզ հետ զրույցում ասաց արվեստագետ Գրիգոր Խաչատրյանը:
-
20.11.2013|
17:44
Նախկին քաղբանտարկյալ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ոչ միայն իր տարաբնույթ ակցիաներով է փորձում հանրության ուշադրությունը հրավիրել մարդու իրավունքների ոտնահարումների վրա, այլև՝ ժամանակ առ ժամանակ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով հարցեր է ուղղում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներին, որոնց ինքը տվել է իր քվեն անցյալ տարի կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ: