ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 
  • Ռուսները նոր հակաալկոհոլային արշավ են սկսել

    Ռուսները նոր հակաալկոհոլային արշավ են սկսել

    13.11.2013| 14:19
    ՌԴ կառավարությունը որոշման նախագիծ է պատրաստել, որը թույլ է տալիս ինտերնետով սպիրտային խմիչքների վաճառքը սահմանափակող նոր հակաալկոհոլային օրենքի ընդունումը: Համաձայն ընդունվելիք օրենքի` այն ծնողները, որոնց երեխաները ալկոհոլ են օգտագործում, կենթարկվեն պատասխանատվության:
  • ՄԱԿ-ը թայֆունից տուժածներին օգնություն կցուցաբերի

    ՄԱԿ-ը թայֆունից տուժածներին օգնություն կցուցաբերի

    13.11.2013| 13:21
    «Հայան» թայֆունի հետևանքով Ֆիլիպիններում զոհերի թիվը կազմում է 2-2,5 հազար մարդ: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է երկրի նախագահ Բենիգնո Ակինոն: Հիշեցնենք, ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ թայֆունի հետևանքով զոհերի թիվն առնվազն 10 հազար է:
  • «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը չի քանդվի

    «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը չի քանդվի

    13.11.2013| 13:18
    Հանրային խորհուրդը այս մասին որոշում է ընդունել: Կառույցի պաշտոնական կայքը հաղորդում է, որ հարցի քննարկման ժամանակ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնել է, թե ՀԽ-ը չի ստացել օդանավակայանի «կլոր շենքի քանդման խիստ անհրաժեշտությունը հիմնավորող հաշվարկներ պարունակող փաստաթուղթ», ինչպես նաև չեն ներկայացվել այլընտրանքային ծրագրեր` այդ հաշվարկները համեմատելու համար:
  • Շանթը համաձայնել է փաստաբան ունենալ

    Շանթը համաձայնել է փաստաբան ունենալ

    13.11.2013| 12:05
    Նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ իրականացրած և դրա հետևանքով ձերբակալված, իսկ ավելի ուշ՝ կալանավորված Շանթ Հարությունյանը համաձայնել է ունենալ փաստաբան: Այս մասին մեզ տեղեկացրեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով նախօրեին հանդիպել է «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող Շանթ Հարությունյանի հետ:
  • ԱԻՆ-ը լիովին պատրաստ է ձմեռը դիմավորելուն

    ԱԻՆ-ը լիովին պատրաստ է ձմեռը դիմավորելուն

    12.11.2013| 16:57
    «Այս տարվա ինը ամիսների կտրվածքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 263-ով աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները, ինչի հետևանքով կա աճ նաև զոհվածների և վնասվածքներ ստացածների թվում»,- այսօր մամուլի ասուլիսում հայտնեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես ԽԱՆԳԵԼԴՅԱՆԸ:
  • Աշոտ Խուդոյանի հուսահատությունը կարող է այլ ընթացք ստանալ

    Աշոտ Խուդոյանի հուսահատությունը կարող է այլ ընթացք ստանալ

    12.11.2013| 15:36
    Այսօր ոստիկանները Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանին, ով բերանը կարել և հացադուլի հայտարարությամբ նստել էր նախագահականի դիմաց, բռնի նստեցրել են շտապօգնության մեքենան և տարել: Աշոտ Խուդոյանը բողոքում է անօրինականությունների դեմ, որոնք իր ներկայացմամբ թույլ են տրվել դատարանի և կադաստրի կողմից` իր պապի կտակի հետ կապված: Խուդոյանի հետ եղել է նաև նրա ութ տարեկան դուստրը:
  • Երիտասարդական կազմակերպությունները՝ մեկ հարկի տակ

    Երիտասարդական կազմակերպությունները՝ մեկ հարկի տակ

    12.11.2013| 15:29
    Նոյեմբերի 12-ին կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովը։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
  • Բարեգործական ցուցահանդես-վաճառքին մասնակցում է 30 երեխա

    Բարեգործական ցուցահանդես-վաճառքին մասնակցում է 30 երեխա

    12.11.2013| 15:06
    «Երկու երես» մամուլի ակումբը նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-17:00-ին, «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանում (հասցեն՝ Մադոյան 9) կազմակերպում է բարեգործական ցուցահանդես-վաճառք` «Բացահայտե՛նք տաղանդավոր հաշմանդամներին» խորագրով, որտեղ ներկայացված են լինելու 30 հաշմանդամ երեխաների ձեռքի աշխատանքներ: «Երկու երես»-ի տնօրեն ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ տեղեկացրեց, որ «Մեգերյան կարպետ» ընկերության տնօրենությունը գորգերից մեկը նվիրել է իրենց:
  • Վարդանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կարող է վերանայվել

    Վարդանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կարող է վերանայվել

    12.11.2013| 14:11
    Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու պարզաբանմամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը ինքնանպատակ չէ և «չի կարող դրսևորվել կամ ընկալվել որպես մեղադրյալի նկատմամբ կիրառված պատիժ, այլ հիմքում ունի մեղադրյալի հնարավոր վարքագիծը կանխելու, այն է` նախաքննության և դատական քննության բնականոն գործընթացը, դատավարական գործընթացին մեղադրյալի (կասկածյալի) մասնակցությունը, մեղադրյալի կողմից այդ գործընթացներին խոչընդոտելու հնարավորությունը բացառելու և այլ նպատակներ»:
  • Ակտիվիզմը ճնշում են՝ հոգեբուժարան ուղարկելով

    Ակտիվիզմը ճնշում են՝ հոգեբուժարան ուղարկելով

    12.11.2013| 13:21
    Իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի կազմակերպած սեմինարի ժամանակ անդրադարձ կատարեց հետխորհրդային երկրներում մարդու իրավունքների աղաղակող խախտումներին: Նա նշեց, որ այդ երկրների անվտանգության համակարգի հիմքում ընկած են մարդու իրավունքների խախտումները: