Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 
  • Վարորդ. «Մենք վաբշե ձայն չունենք»

    Վարորդ. «Մենք վաբշե ձայն չունենք»

    25.07.2013| 19:25
    Սարի թաղն սպասարկող 21 և 9 համարների ավտոբուսների գծատիրոջն հանդիպելու իմ փորձերն այդպես էլ ապարդյուն անցավ այսօր: Գտնվելով վերջինիս աշխատավայրում, որտեղ սովորաբար նա լինում է, հույս ունեի առերես նրան ուղղել ինձ հուզող մի շարք հարցեր: Ինձ դիմավորեց գծերն սպասարկող անձի անբարեհամբույր «հարազատը», ով առաջին հայացքից հարձակողական մոտեցում դրսևորեց, և երբ ներկայացա և խնդրեցի ասել, թե ե՞րբ կամ որտե՞ղ կարող եմ հանդիպել նրան, կոպտորեն վրա բերեց. «ի՞նչ ա եղել, ինձի ասա»:
  • Բրետանում ամեն քար պատմություն է «արտաշնչում», իսկ հայերի մասին այստեղ գիտեն` լավ կամ ոչինչ

    Բրետանում ամեն քար պատմություն է «արտաշնչում», իսկ հայերի մասին այստեղ գիտեն` լավ կամ ոչինչ

    25.07.2013| 18:13
    Ինչո՞ւ Ֆրանսիայում հարուստ մարդիկ համեստ են, իսկ մեզ մոտ կամ Ռուսաստանում նրանք ավելի քան հաբռգած են: Չգիտեմ, սովետական համակարգի պտուղներն են կամ ոչ, բայց որ մենք ու Ռուսաստանը էդպես էլ նույն սովետականն ենք մնացել, փաստ է: «Զվարթնոց» օդանավակայանը, իհարկե, ավելի գեղեցիկ ու հարմարավետ է, քան «Շերեմետևոն», սպասարկումն էլ բավականին բարձր է` ռուսների հետ համեմատած: Համենայն դեպս մեզ մոտ, նկատեցի, օդանավակայանի աշխատակիցները ժպտալու սովորություն ունեն, Մոսկվայում նման բան չտեսա: Մոսկվացիները իրենց ազգի նկատմամբ էլ առանձնապես բարյացակամ չեն, իսկ հայերիս նկատմամբ` առավել ևս:
  • Քաղաքն անվճար է երթևեկում (տեսանյութ)

    Քաղաքն անվճար է երթևեկում (տեսանյութ)

    25.07.2013| 17:13
    «Հալա՜լ ա»։ Այսպիսի բացականչություններ էին հնչում կանգառներում սեփական մեքենաներով կանգնող և ուղևորներին անվճար տեղափոխող վարորդների հետևից։ Freecar-ը դառնում է քաղաքային մշակույթ։
  • Սպասում են Տարոն Մարգարյանի խոսքին

    Սպասում են Տարոն Մարգարյանի խոսքին

    25.07.2013| 16:26
    «Տրանսպորտի գնի բարձրացման շուրջ քաղաքացիական ընդվզումը մեծ է։ Նկատվում է, որ սա քաղաքացիական իրավասության շրջանակներում քննարկվող խնդիր է, որից չի կարող անմասն մնալ կառավարությունը»,- կառավարության հուլիսի 25-ի նիստը սկսելուց առաջ ասաց վարչապետը։
  • Վիճաբանություն 34 համարի ավտոբուսում

    Վիճաբանություն 34 համարի ավտոբուսում

    25.07.2013| 15:43
    Այսօր, երբ բարձրացա վերոնշյալ ավտոբուս, արտաքուստ ամեն ինչ խաղաղ էր. բոլոր ուղևորները (թվով տասը-տասներկու հոգի), հանգիստ նստած էին: Ես դեռ չէի հասցրել պայուսակում տեղավորել ձայնագրիչս, ձեռքիս էլ ակտիվիստների «նվիրած» թռուցիկներն էին: Վարորդը անմիջապես գլխի ընկավ` կամ լրագրող եմ, կամ ակտիվիստ: Երբ տեղավորվեցի ամենավերջին ազատ նստարանին, որպեսզի ավելի մոտ լինեմ մյուս ուղևորներին, նա ուշի-ուշով սկսեց հետևել իմ գործողություններին: Զրույցի բռնվեցի կողակիցներիս հետ`թեման ուղեվարձն էր: Հարցրեցի, որքա՞ն եք վճարելու. ձայն չհանեցին: Ասացի` 100 կտաք և ձեռքիս թռուցիկները բաժանեցի կողքիս նստածներին: Մյուսները ևս խնդրեցին:
  • Շարժումը սոցիալական է

    Շարժումը սոցիալական է

    25.07.2013| 15:42
    Կառավարության հուլիսի 25-ի նիստում անդրադառնալով Երեւանում տեղի ունեցող բողոքի ալիքին, վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւանում տեղի ունեցողը որակել է ինքնաբուխ շարժում, որը չունի կուսակցական բնույթ: Նա ասել է, չնայած կուսակցությունները փորձում են օգտվել առիթից, բայց բուն պատճառը քաղաքապետարանի որոշումն է:
  • Հռոմի պապը դեմ է թմրամիջոցների օրինականացմանը

    Հռոմի պապը դեմ է թմրամիջոցների օրինականացմանը

    25.07.2013| 15:39
    Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Երիտասարդության միջազգային օրվա առիթով Բրազիլիայում իր ելույթում դեմ է արտահայտվել թմրամիջոցների օրինականացմանը:
  • Եղիր ազատ, միացիր freecar-ին

    Եղիր ազատ, միացիր freecar-ին

    25.07.2013| 13:25
    Freecar ակցիան աստիճանաբար թափ է առնում, և մեքենաներով քաղաքացիներին անվճար տեղափոխող մեքենաների թիվն ավելանում է։ Ստեղծվել է համապատասխան կայք՝ http://www.freecar.am/, որտեղ տեղադրված են մեքենաների երթուղիները, ժամերը, ինչպես նաև՝ այլ տվյալներ։ Կայքում գրանցվածների թիվն անցնում է 150-ից։
  • Ոստիկանությունում ոչինչ չի փոխվում

    Ոստիկանությունում ոչինչ չի փոխվում

    25.07.2013| 11:57
    Ոստիկանությունը տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական ակտիվիստների կազմակերպած բողոքի ակցիաների վերաբերյալ հանդես է եկել պարզաբանմամբ, որ ակտիվիստների հավաքները չեն կարող դիտվել որպես ինքնաբուխ, հետեւաբար՝ պետք է անցկացվեն Օրենքով սահմանված իրազեկման կարգի պահպանմամբ:
  • Ակտիվիստների արձագանքը՝ քաղաքապետի որոշմանը (տեսանյութ)

    Ակտիվիստների արձագանքը՝ քաղաքապետի որոշմանը (տեսանյութ)

    24.07.2013| 19:35
    Ակտիվիստները, որոնք կանգառներում պայքարում են տրանսպորտային թանկացումների դեմ, ահա այսպես արձագանքեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմանը, որ վերաբերում է քաղաքային տրանսպորտի թանկացմանը։