ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 
  • Գիտնականներին լսես՝ սոված կմնաս

    Գիտնականներին լսես՝ սոված կմնաս

    21.07.2013| 12:24
    Դանիայի սննդի ազգային ինստիտուտի փորձագետները կարծում են, որ սովորական մթերքները շատ հաճախ վնասակար միացությունների աղբյուր են: Գիտնականները կազմել են 2004-2011 թվականներին սննդի մեջ օգտագործվող վտանգավոր նյութերի ցուցակը: Պարզվում է`անօրգանական միացություններից մկնդեղը, ակրիլամիդը, կապարը, կադմիումը, ինչպես նաև դիոքսինը 2003-ի համեմատ նվազել են: Սակայն, միևնույն է, մթերքներում դրանց մակարդակը նորմայից բարձր է:
  • Սարի թաղի «բլած» ավտոբուսներն էլ թանկացան. «Արա՛, լրիվ եք ձեռ առե՞լ»

    Սարի թաղի «բլած» ավտոբուսներն էլ թանկացան. «Արա՛, լրիվ եք ձեռ առե՞լ»

    20.07.2013| 21:53
    «Ինչ-ինչ, բայց Սարի թաղն սպասարկող մարդատար «կաշկեքը» չպիտի թանկացնեին:Իբր 100-ին շատ մի գոհ էինք, հիմա էլ`150 դրա՞մ: Մինչև մոստի տակ էդ դքերը «խալաստո» են իջնում, նրանից հետո էլ մի կերպ քարշ տալով իրանց կաշկեքը`մեզ մի կերպ տեղ են հասցնում ...արա՛, լրիվ եք ձեռ առե՞լ»,-իր զայրույթն ու դժգոհությունը չգիտեր ինչպես արտահայտեր ինձ հարևան, Բժշկական համալսարանի ուսանող, շատ կիրթ և դաստիարակված Աշոտը:
  • «Բոյկոտե՛ք, ինչպես կարող եք»

    «Բոյկոտե՛ք, ինչպես կարող եք»

    20.07.2013| 21:49
    «Իրազեկ և սպառողների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն առաջարկում է տրանսպորտի նոր սակագնի դեմ ընդվզել հետևյալ կերպ. «Աշխատեք չօգտվել հասարակական տրանսպորտից:Եթե տեղ ունեք գնալու` կազմակերպեք, հարևաններով մի չորս-հինգ հոգով տաքսի պատվիրեք`գանցեք:Գուցե էժան չնստի ձեզ վրա, կամ գուցե հենց նստի էլ, բայց դրանով ցույց կտաք ձեր դժգոհությունը, կհասկանան որ դեմ եք»:
  • Որտեղի՞ց կուտակվեց այսքան դաժանություն

    Որտեղի՞ց կուտակվեց այսքան դաժանություն

    20.07.2013| 21:45
    «Մասիսում Զոհրաբ անունով 35-ամյա բնակիչը սպառնացել է սպանել մորը: Տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում նա ծեծի է ենթարկել մորը, որին տեղափոխել են հիվանդանոց: Քույրը ստիպված է եղել ահազանգել իրավապահներին ու տեղյակ պահել, որ եղբայրը մորը ծեծում է ու սպառնում սպանել»:
  • Մեզ`հայերիս, որքա՜ն է պակասում համարձակությունը. բայց «զատո» լավ ճառ ասել գիտենք

    Մեզ`հայերիս, որքա՜ն է պակասում համարձակությունը. բայց «զատո» լավ ճառ ասել գիտենք

    20.07.2013| 17:39
    «Ռոսիայի» կանգառում հավաքված մարդիկ քննարկում էին տրանսսպորտի նոր սակագինը: Տարեց մի կին վրդովված պատմում էր, թե ինչպես է «Կոմիտասից» գալուց 100 դրամ վճարել, որի համար էլ վեճի մեջ է բռնվել 19 համարի երթուղայինի վարորդի հետ: «Ասեցի`լավ եմ անում, հերիք էղավ` ինչ մտքներով անցնի ասեն`մենք էլ սուսուփուս անենք: Ասի`եթե քո վիճակն էնքան լավ ա, որ իմ փոխարեն կտայիր 150 դրամ, իմը շատ վատ ա, ես ոչ աշխատում եմ, ոչ էլ կողքից օգնող ունեմ: Թող պետությունը նախ գործ տա`աշխատենք, հետո նոր գին բարձրացնի ու պահանջի»:
  • Ռուսաստանի աշխատաշուկան էլ բանի նման չի

    Ռուսաստանի աշխատաշուկան էլ բանի նման չի

    20.07.2013| 14:06
    Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանի աշխատունակ բնակչության 5%-ը գործազուրկ է: Պատկան մարմինների հավաստմամբ, այս ցուցանիշը մինչև աշուն կարող է աճել, թեև՝ ոչ կտրուկ: ՌԴ-ում մարդկանց գերակշիռ հատվածն աշխատում է առանց աշխատանքային պայմանագրերի, հատկապես՝ հանրային սպասարկման ոլորտում, առևտրում և շինարարությունում: Այս պահին ՌԴ աշխատանքի նախարարությունը մշակում է ծրագիր, որը թույլ կտա աշխատողներին ստվերից դուրս գալ և գործել օրինական աշխատաշուկայում: Ի դեպ, ինչպես պաշտոնատար անձիք են տեղեկացնում ռուսական ստվերային տնտեսությունում այս պահին աշխատում է շուրջ 20 մլն մարդ, որը տարեցտարի ավելանում է:
  • Հացադուլը միայն օգնում է, կարծում են գիտնականները

    Հացադուլը միայն օգնում է, կարծում են գիտնականները

    20.07.2013| 11:57
    Հացադուլը ոչ միայն նիհարեցնում է մարդուն, այլև բարելավում է նրա աղիքային միկրոֆլորան և երկարացնում կյանքը: Այն ապացուցել են Շանհայի համալսարանի հետազոտողները: Այդ մասին հրապարակված է Nature Communications ամսագրում:
  • Քաղաքապետարանը մոլորեցնում է

    Քաղաքապետարանը մոլորեցնում է

    20.07.2013| 11:47
    Երևանի քաղաքապետարանի տարածած հասարակական տրանսպորտի գնի հիմնավորումը կրում է մոլորեցնող բնույթ և ոչ մի կապ չունի իրականության հետ, այս մասին ասվում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հաղորդագրության մեջ։
  • Հրաչյա Հարությունյանը` բանտի հոգեբուժական բաժանմունքում

    Հրաչյա Հարությունյանը` բանտի հոգեբուժական բաժանմունքում

    20.07.2013| 11:39
    Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունք: Պատճառները մի քանիսն են. ըստ «Комсомольская правда»-ի` եթե հետաքննությունը միջազգային հարցում աներ ճշտելու` գրանցվա՞ծ է կասկածյալը բնակության վայրի հոգեբուժարաններում, պատասխան կստանար 6 ամսում, ուստի որոշվել է փորձաքննությունն իրականացնել Ռուսաստանում:
  • 50 դրամանոցներ՝ քաղաքապետի խորհրդականին

    50 դրամանոցներ՝ քաղաքապետի խորհրդականին

    19.07.2013| 23:13
    Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի 50 դրամով բարձրացումն առայժմ թունդ կրքեր է բորբոքել միայն սոցիալական ցանցերի ներսում: Համենայնդեպս, Երևանի քաղաքապետարանի դիմաց անցկացված ակցիային մասնակցել են սակավաթիվ մարդիկ, որոնք էլ 50 դրամանոցներ նետելով են արտահայտել իրենց բողոքը: Դրանցից մեկն էլ դիպել է քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանին: Պարզվում է, որ մեզ մոտ նույնիսկ սոցիալական խնդիրները, որոնք անմիջական հարվածում են քաղաքացու գրպանին, այդպես էլ չեն դառնում համախմբման առիթ: