ՈՒրբաթ 30, Յունիսի, 2023 ին, Արաբական Ծոցի Աստուածաշունչի Ընկերութիւններու ընդհանուր քարտուղար Դոկտ. Հրայր Ճէպէճեան, յատուկ հանդիպում-ժողով մը ունեցաւ Իրլանտայի եկեղեցւոյ (Անկլիքան) Արքեպիսկոպոս Դոկտ. Մայքըլ Ճէքսընի հետ։ Արք. Ճէքսըն, Տապլինի եւ Կլէնտալօ շրջանի Իրլանտայի եկեղեցւոյ ընդհանուր առաջնորդն է։ Հանդիպումը տեղի ունեցաւ Տապլինի պատմական Քրիստոսի եկեղեցիի (Քաթիտրալ) մէջ։ Քրիստոսի եկեղեցին՝ըստ պատմական արձանագրութիւններու հիմնուած է մօտաւորապէս ՔԵ 1030 տարիներուն։ Պատմական-մշակութային եկեղեցաշէնք մըն է որ տարեկան աւելի քան հինգ հարիւր հազար այցելուներ կունենայ։ Հանդիպումին ներկայ էր նաեւ Քրիստոսի եկեղեցիի հոգեւոր առաջնորդ Հայր Տէրմոթ Տիւնը, Դոկտ. Փոլ Մանուկ, որ Իրլանտայի Աստուածաշունչի ընկերութեան խնամակալ մարմնի անդամ է եւ Դոկտ. Արտա ճէպէճեանը։
Գոհանում եմ Քեզանից, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղավոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրիր երեկոյան ժամին:
Հայոց եկեղեցու դարաւոր ուղին անբաժանելի է հայ ժողովրդի անցած մաքառումով հարուստ պատմութիւնից: Հայոց եկեղեցու գերակայ առաքելութիւնը եղել է եւ է հայի ինքնութեան անաղարտ պահպանումը:
Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն: Եւ օրհնութիւն քեզ ի բարձունս, օրհնեալ ես Տէր Աստուած մեր. օրհնեմք զքեզ եւ գովեմք զքեզ:
Բարի՜ լույս, օրհնյալ, Խաղաղ և անփորձանք օր ամենքիս
Օգնի՛ր մեզ, Տե՛ր, օգնի՛ր մեզ, Աստվա՛ծ Փրկիչ մեր,
Քո անվան մեծ փառքի համար, Տե՛ր, փրկի’ր մեզ, և քավի՛ր մեր մեղքերը:
Նախ՝ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար:
Երկրորդ՝ խաղաղության հասնելու համար առնվազն անհրաժեշտ է անցնել երկար և դժվար ճանապարհ։ Մենք էլ հրադադար ենք ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։
Ավելին, Իրանի և Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեք հաղթող կամ պարտված չէ...