Որովհետև մեր Տեր Աստվածը աստվածների Աստված է, տերերի Տեր, մեծ, հզոր ու ահավոր Աստված, որ ո՛չ մեկին աչառություն չի՛ անում ու կաշառք չի՛ առնում (Բ Օր. 10;17)։
Թեև Օձունի սուրբ Աստվածածին եկեղեցին վերջերս է հիմնանորոգվել ու ամրակայվել, բայց արտաքին եռակողմ սրահները, որոնք ամենաշատ պահպանվածությունն ունեն նմանատիպ կառույցներից, դեռևս ամբողջական տեսքով չեն ներկայանում այցելուներին։
Քրիստոս իր քարոզության ընթացքում ընտրեց 12 աշակերտներ, որպեսզի մշտապես իր հետ լինեն, փրկության Ավետարանը քարոզեն, բժշկումներ ու հրաշքներ կատարեն:
Այս պարզ ու աղքատ այրերը արժանի եղան մոտիկից տեսնելու Քրիստոսին:
Նախ՝ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար:
Երկրորդ՝ խաղաղության հասնելու համար առնվազն անհրաժեշտ է անցնել երկար և դժվար ճանապարհ։ Մենք էլ հրադադար ենք ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։
Ավելին, Իրանի և Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեք հաղթող կամ պարտված չէ...