-
15.06.2018|
01:39
Հունիսի 22-ին կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը: Կարապի լճի տարածքում, զուգահեռ` դահլիճներում, տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր: Վրանային ճամբարը, որը փառատոնի գլխավոր ծրագրերից է, տեղի կունենա Գորիսում և Տաթևի վանքի տարածքում:
-
15.06.2018|
01:27
Վերջին բացասական դեպքերը, որ կատարվեցին Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունն ընդունելու վերաբերյալ, ավելի ճիշտ կընկալվեն ընթերցողների կողմից, եթե վերջիններս ծանոթանան Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դերին ու բազմադարյա արմատներին և ճիշտ հետևություն անեն, թե ինչու մերժվեց բարձրացված հարցը։
-
15.06.2018|
00:03
Մարդիկ Քեզ փնտռեցին մարմնական պարի ջերմեռանդ մոլուցքով եւ սրբազան մատուցումներով:
-
15.06.2018|
00:02
Գինու մոտ քեզ քաջ մի՛ ցույց տուր, քանզի գինին կործանել է շատերին։ Ինչպես քուրան փորձում է սրի սայրի ջրդեղված լինելը, այդպես էլ գինին հպարտների սիրտը փորձում է վեճով։ Գինին հավասար է մարդու կյանքին, եթե այն խմում ես չափով։
-
14.06.2018|
22:47
2018 թվականի հունիսի 22-ից կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը: Հայաստանը 10 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե Երևանի սրտում, թե մարզերի պատմամշակութային վայրերում:
-
13.06.2018|
14:18
ՀՀ-ում եկեղեցին և պետությունը անջատ են, և ես` որպես պետության ներկայացուցիչ, պետության ղեկավար, իրավունք չունեմ միջամտել եկեղեցու գործերին որևէ կերպ` երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օգատերերից մեկի հարցին, թե ինչ տեսակետ ունի «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության մասին:
-
12.06.2018|
22:00
Հունիսի 12-ին տեղի ունեցավ Միաբանական արտահերթ ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում պաշտոնավարող քահանա հայրերը: Ժողովը հանդես եկավ հայտարարությամբ. «Խոր ցավով և վրդովմունքով անդրադարձանք հունիսի 10-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ բողոքի ակցիա կազմակերպած եկեղեցական ու աշխարհական անձանց անթույլատրելի գործողություններին:
-
12.06.2018|
21:54
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը պաշտոնապես հերքում է՝ թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ոչ միայն կանգնած չէ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի թիկունքում, այլև սատարում է Վեհափառին:
-
12.06.2018|
10:04
Հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմերի առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով:
-
12.06.2018|
00:30
Երևանյան փողոցներում այս օրերին կարելի է հանդիպել մի քանի օծյալ ու կարգալույծ արված հոգևորականների, որոնք, ոգևորված հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձություններով, մեծագույն ոգևորությամբ «մերժում» եզրույթն են վանկարկում՝ հոգևոր աշխարհի ներկայացուցչին ոչ հարիր պահվածք դրսևորելով: