Պոլսո հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացի շուրջ անորոշությունը պահպանվում է: Թուրքական պատկան մարմինները դեռ չեն հաստատել նոր պատրիարքի ընտրությունների անցկացման ամսաթիվը:
«Յուրաքանչյուրդ ձեր ընկերոջից զգու՛յշ եղեք և հույս մի՛ դրեք ձեր եղբայրների վրա, որովհետև ամեն եղբայր խաբելով խաբում է, և ամեն բարեկամ ընթանում է նենգությամբ: Յուրաքանչյուրն այպանում է իր բարեկամին, ճշմարտություն չեն խոսում. նրանց լեզուն սովորեց սուտ խոսել: Նրանք զրկանքներ են պարգևել և չեն դադարել կուտակելուց վաշխ վաշխի վրա և նենգություն նենգության վրա. նրանք չկամեցան ճանաչել ինձ,- ասում է Տերը» (Երեմիա 9. 4-14):
Սուրբ գիրքն ասում է, որ աշխարհը գնում է դեպի կործանում (հոգևոր տեսանկյուն), աշխարհն ասում է՝ գնում է դեպի խաղաղություն և ապահովություն (հոգևորի և բարոյականի անտեսում):
Հանուն սուրբ Վարդանանց, Ատոմյանց և սուրբ քահանաների, որոնք պատերազմով խափանեցին չարի պատերազմը և փրկեցին կործանումից Հայաստան աշխարհի սուրբ Եկեղեցին, այժմ էլ, Տե՛ր, խափանի՛ր մեր միջից սատանային իր չարագործներով։
ՈՒրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, թող սիրտդ քեզ զվարճացնի քո երիտասարդ օրերին։ Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով և քո աչքերի տենչանքով, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված պիտի քեզ դատաստանի ենթարկի։
Սեպտեմբերի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրաքի քրիստոնյաների և կրոնական այլ փոքրամասնությունների ավանդապահության (Վակֆ) հարցերի քարտուղարության ղեկավար Ռաադ Ջալիլ Ջիրջիս Քաչաչին և Իրաքի քրիստոնյա հոգևոր առաջնորդներին:
Այս մի իմաստությունն էլ տեսա արեգակի ներքո, որ մեծ է թվում ինձ. փոքրիկ մի քաղաք կար, և նրա մեջ` սակավաթիվ մարդիկ, մեծազոր մի թագավոր հարձակվեց դրա վրա, պաշարեց այն և մեծամեծ պատնեշներ շինեց նրա դեմ։
Պարզորեն ու որոշակիությամբ շեշտադրված տերունական այս հաստատումը, որ բերված է սույն հրապարակման վերտառությունում, ցավոք, շատ հաճախ, երբեմն էլ չգիտակցված, խախտվում է մեր հավատացյալների կողմից:
Սեպտեմբերի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Իրաքի քրիստոնեական ավանդապահությանց նախարար տիար Ռաադ Քաչաչիին և Իրաքի քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներին` ուղեկցությամբ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...