Ես տեսա այն բոլոր զբաղմունքները, որ Աստված տվել է մարդու որդիներին, որ զբաղվեն։ Նա ամեն ինչ լավ է արել իր ժամանակի համար, մինչև իսկ հավիտենությունը ճանաչելու իղձ տվեց նրանց սրտերին, բայց և այնպես մարդս չի կարող հասկանալ Աստծու արած գործը` սկզբից մինչև վերջ։
Եվ նրանք կարգեցին քահանայապետներ, գլուխներ և առաջնորդներ՝ ամբողջ տիեզերքով մեկ քարոզելու, ավետարանելու և ուսուցանելու համար, որպես որ նրանց Տերը հրամայեց Սուրբ Հոգու առաջնորդությամբ:
Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի հանդուրժես չարագործին, որ չի հագենում իմ կորստյամբ, այլ հանապազ չարիքներ է հարուցում և օտարացնելով խափանում է ինձ բարուց և առաքինություններից, հեռացնում է սրբությունից և դուրս հանում հավիտենական կյանքից:
Թուրք դպրոցականների ուսումնական ծրագրերից պետք է հանվի Դարվինի տեսակի զարգացման տեսությունը՝ թուրք դպրոցականները պետք է դաստիարակվեն իբրև «ուղղափառ մուսուլմաններ»:
Եվ արդ, այս ամենը, ինչ որ կարգեցին առաքյալները, իրենց անձերի համար չէր, այլ նրանց, որ գալու էին իրենց հետևից: Քանի որ գիտեին, թե գայլերը պատրաստ են հագնելու գառների մորթիներ և կոտորած սկսելու Քրիստոսի հոտի մեջ:
Կարդում ես «Խոհական» վերնագրով բանաստեղծությունը և խորապես ընկալում մարդու ֆիզիկական մեծագույն կորստի հարուցած տառապանքը. բանավեճ է մեծն Լեոնարդո դա Վինչիի հետ:
Քո շնորհները սփռի՛ր անդամներիս վրա, Տե՛ր, լցրո՛ւ մարմինս արիությամբ ու ժուժկալությամբ և հոգիս՝ երկյուղով ու դողությամբ, սիրտս՝ սիրով ու արդարությամբ, միտքս՝ Քո լույսով ու իմաստությամբ:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...