ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 
  • Աստվածամայրը բոլոր քրիստոնյաներիս մայրն է

    Աստվածամայրը բոլոր քրիստոնյաներիս մայրն է

    10.04.2025| 18:17
    «Եվ Մարիամն ասաց. «...այսուհետեւ բոլոր սերունդները ինձ երանի կտան...» (Ղուկաս, 1:46-4): Եվ եթե ոմանք սուտ հոգուց դրդված Մարիամին չեն օրհնում, ինչպես Եղիսաբեթը, ինչպես մենք՝ առաքելականներս, եւ երանի չեն տալիս, ինչպես բոլոր սերունդները, ինչպես մենք՝ առաքելականներս, ապա, երիցս անկարելի է, որ այդ վարմունքը լինի Սուրբ Հոգու առաջնորդությունից, քանի որ գրված է. «Սուրբ Հոգին Ինքն Իրեն երբեւէ հակառակ չի՛ լինում, Ինքն Իրեն հակառակ չի՛ վկայում»: Մինչդեռ Սուրբ Հոգին Եղիսաբեթի միջոցով Մարիամ Կույսի համար աղաղակեց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ եւ օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը»:
  • Օր 39

    Օր 39

    10.04.2025| 12:08
    Քանի գնում, էլ ավելի ենք հայերս ինքնաոչնչացմամբ զբաղվում։ «Մենք լավը չենք, չար ենք, չկամ ենք, նախանձ ենք ... աշխարհում հայից վատը չկա»: Այս ձևակերպումները տարածվում են ու կոտրում հայի ոգին։ ՈՒ՞մ է սա ձեռք տալիս։ Մեզ որ հաստատ չէ։
  • Աղոթարան

    Աղոթարան

    10.04.2025| 00:01
    Արեւելից մինչեւ ի մուտս արեւու ընդ ամենայն տեղիս քրիստոնէութեան, ուր եւ կարդան զանուն Տեառն սրբութեամբ, Տէր աղօթիւք նոցա եւ բարեխօսութեամբն մեզ ողորմեսցի:
  • Մա՛յր Լույսի, բարեխոսի՛ր մեր ազգի համար

    Մա՛յր Լույսի, բարեխոսի՛ր մեր ազգի համար

    09.04.2025| 19:53
    Սրբուհի՛ Աստվածածին, Մա՛յր Լույսի, բարեխոսի՛ր մեր ազգի համար, որ լինենք սո՛ւրբ և արդա՛ր ժողովուրդ:
  • Աստվածամայրը բոլոր քրիստոնյաներիս մայրն է

    Աստվածամայրը բոլոր քրիստոնյաներիս մայրն է

    09.04.2025| 12:39
    Մեր հայրերը գրեթե ամենքն էլ մեծ ակնածությամբ ու պատկառանքով են արտահայտվել Տիրամոր մասին, անվանելով նրան՝ Աթո՛ռ փրկության, Աղբյու՛ր անսպառ լույսի, Անապական Կույս եւ Անապական տաճար, Առաքելություն կատարյալ. եւ հարյուրավորներ են այն սքանչելի բնորոշումները, որ տրվել են Տիրամորը: Հայտնի է, որ ողջ հավատացյալ մարդկության համար Տիրամայրը ամենամեծ սուրբն է եւ անգամ մեծ սրբերը իրենց հերթին նրա բարեխոսություններով են առավել արժանավորվել Քրիստոս Տիրոջը մոտենալ:
  • Օր 38

    Օր 38

    09.04.2025| 11:36
    Այսօր պահքային գրառումս նվիրում եմ մեծագույն հային, Կոմիտաս վարդապետին։ Նրա շնորհիվ հայ երաժշտությունը վերելք ապրեց, իսկ եկեղեցին ստացավ միօրինակ հոգևոր երգեցողություն։ Հայ Եկեղեցին կրթության, զարգացման կառույց է, ազգային ինքնագիտակցության պահապան իր համակարգով։
  • Աստվածամոր երևումները Եգիպտոսում

    Աստվածամոր երևումները Եգիպտոսում

    09.04.2025| 06:17
    Զեյթունի աղմկոտ, աղքատ թաղամասում, որը Կահիրե քաղաքի ծայրամասում է գտնվում, կանգնած է մի Եկեղեցի, որը նվիրված է Մարիամ Աստվածածնին: Եկեղեցին կառուցված է այն տեղում, որտեղ ապրել է Սուրբ Ընտանիքը Եգիպտոս փախչելու ժամանակ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    09.04.2025| 00:01
    Դուն՝ կենդանի կրա՛կ, Քրիստոս, իմ սրտիս մէջ բորբոքէ՛ քու սիրոյդ կրակը, որ այս աշխարհը ձգեցիր, որպէսզի այրէ հոգիիս աղտերը, սրբէ խղճմտանքս եւ մաքրէ մարմինիս մեղքերը, եւ սրտիս մէջ քու գիտութեանդ լոյսը վառէ. եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինծի՝ բազմամեղիս:
  • Նախախնամության  հայտնությունը

    Նախախնամության հայտնությունը

    08.04.2025| 19:27
    Ինչպես Հակոբի եւ Եսավի մայրը, որ Հակոբ որդու Աստվածապաշտության նախանձավորությունը տեսնելով՝ իր խորհուրդներով եւ առաջնորդությամբ հենարան եղավ Հակոբին՝ Հոր օրհնության ամենաարժեքավոր մասը ժառանգել՝ այդպիսի եւ առավել խորհրդատու է Տիրամայրը քրիստոնյաներիս համար:
  • Օր 37

    Օր 37

    08.04.2025| 18:26
    Տե’ր, այս պահքային շրջանցում դժվար է ամեն օր գրել սեփական մտքեր, լիովին ազատ արտահայտվելով, կիսվելով մարդկային ապրումներով, որոնց մասին բաց երբեմն չես արտահայտվի, որովհետև դրանք անցողիկ բաներ են։