06.05.2014|
11:07
Հանգստյան օրերին Լաս Վեգասում պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում կայացավ Ֆլոյդ Մեյվեզեր-Մարկոս Մայդանա չեմպիոնական մրցամարտը: Հայտնի է, որ ամերիկացին, ով, անկախ քաշային կարգից, կրում է աշխարհի լավագույն բռնցքամարտիկի պատվավոր տիտղոսը, WBA վարկածով աշխարհի երկարամյա չեմպիոնն է, մինչդեռ արգենտինացին WBC վարկածով չեմպիոնական գոտին նվաճել է համեմատաբար վերջերս՝ ամերիկացի Էնդրյու Բոների հետ կատաղի մրցակցությունում: