-
26.09.2013|
22:38
Նորից Ռոբերտ Շտիգլից կամ միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական գոտի տանող ճանապարհին Արթուր Աբրահամը Շիխելոյին հաղթելուց հետո հավակնորդի կարգավիճակ է ձեռք բերել:
-
26.09.2013|
16:28
Սեպտեմբերի 8-16-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերի 56 մասնակից երկրների շարքում (որին մասնակցում էին 3000 մարզիկներ) ՀՀ ազգային հավաքականը գրավել է 12-րդ տեղը: Մեր մարզիկները յոթ մարզաձևերից մրցում էին հինգում՝ ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, հեծանվային սպորտ, սեղանի թենիս և ատլետիկա: Հայաստանյան պատվիրակությունը, որը երկրորդ անգամ է մասնակցում միջազգային խաղերին, գրանցել է երեք ոսկե մեդալ, իսկ Հայաստանին շնորհվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիարժեք անդամի կարգավիճակ:
-
25.09.2013|
11:29
Տալինում ընթացող ծանրամարտի երիտասարդական առաջնությունում (20 եւ 23 տարեկաններ) 77 կիլոգրամ քաշային կարգում գերազանց մրցելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Ռազմիկ Հունանյանը (20 տարեկաններ), ով աշխարհի առաջնությունների կրկնակի չեմպիոն է:
-
25.09.2013|
11:27
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող ծանրամարտի երիտասարդական առաջնությունում (20 եւ 23 տարեկաններ) Սմբատ Մարգարյանի երկամարտի բրոնզից հետո նույնպիսի մրցելույթներ են ունեցել նաեւ Իզաբելա Յայլյանն ու Վլադիկ Կարապետյանը (20 տարեկաններ):
-
25.09.2013|
11:24
Իսպանիայի առաջնության վեցերորդ տուրում էլ «Բարսելոնը» հաղթանակ տոնեց եւ տասնութ միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Այս անգամ նրա մրցակիցը «Ռեալ Սոսեդադն» էր: Խաղն ավարտվել է 4:1 հաշվով:
-
24.09.2013|
22:56
Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խաղարկվել է ֆուտբոլի մեծ երախտավոր Հակոբ Տոնոյանի անունը կրող սուպերգավաթը:
-
24.09.2013|
14:15
Էստոնիայում մեկնարկել է Եվրոպայի 20 և 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մինչև քսան տարեկանների մրցությունում երևանցի Սմբատ Մարգարյանն երկամարտում 241 (104+137) կգ արդյունքով 56 կգ քաշային կարգում գրավել է երրորդ տեղը` առաջին մեծ մեդալը բերելով մեր ընտրանուն (հրում վարժության 137 կիլոգրամն արժեցել է արծաթե մեդալ):
-
24.09.2013|
11:48
Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրում Մոսկվայի «Սպարտակը» երեք անպատասխան գնդակ ուղարկեց մինչ այդ աղյուսակը գլխավորող ԲԿՄԱ-ի դարպասն ու հավաքած քսան միավորով հավասարվեց նրան:
-
24.09.2013|
11:47
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում «Արարատը» 5:0 հաշվով հաղթեց մրցաշարային աղյուսակի հետնապահ «Ալաշկերտին». դուբլի հեղինակ է դարձել Գևորգ Նռանյանը: Սա «Ալաշկերտի» խոշոր հաշվով երկրորդ անընդմեջ պարտությունն էր, նախորդ խաղում «Գանձասարին» զիջել էր 2։9 ոչ ֆուտբոլային հաշվով: Հյուրընկալվելիս «Փյունիկը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը` պահպանելով առաջին հորիզոնականը: Ինչ վերաբերում է «Բանանց»-«Գանձասար» դիմակայությանը, կողմերը չկարողացան արձանագրել դարպասի գրավում:
-
24.09.2013|
11:45
Եվրոպայի ֆուտբոլային առաջատար տերությունների առաջնությունները շարունակում են աշխույժով լցնել մարզաձևի սիրահարների հոգին` պարգևելով գեղեցիկի հետ հանդիպման հաճելի զգացողություններ: Իհարկե, այդ առաջնությունները նոր-նոր են դուրս գալիս մեկնարկային փուլերից ու անիմաստ է դրանք դիտարկել առաջին եռյակները կազմածների դիրքերից, քանզի դրանցում լուրջ տեղաշարժեր անխուսափելիորեն կլինեն, սակայն առաջատար ակումբների խաղին չանդրադառնալն էլ կնշանակի առանձնապես անհարգալից լինել ֆուտբոլասերների նկատմամբ: