-
26.06.2020|
00:25
...թե ՀՅԴ-ի և «Հայրենիք» կուսակցության փորձերը` հնարավորինս մեկտեղել ընդդիմությանը, տապալվեցին, որովհետև գաղափարական առանցք չունենալուց բացի, ուժեր են ներգրավված եղել, որոնք մի քանի անգամ ում հետ ասես «ամուսնացած» չեն եղել, որոնց հիմնական նպատակը Գագիկ Ծառուկյանի ֆինանսական հովանոցի տակ հայտնվելն է եղել, ինչին Ծառուկյանը հակված չի եղել:
-
23.06.2020|
01:03
...թե ի սկզբանե Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիություից զրկելու իդեա-ֆիքսը իրականացնելը անհնար են համարել, նույնիսկ հսկիչ դատախազը գլխավոր դատախազին ասել է, որ հիմքերն ահավոր թույլ են:
-
19.06.2020|
00:38
...թե ՀՀԿ-ի պասիվությունը ԲՀԿ-ի հարցում պայմանավորված է նրանով, որ ԲՀԿ-ն վերջինիս խնդրել է՝ այս փուլում ՀՀԿ օժանդակությունը երևացող չլինի:
-
16.06.2020|
01:00
...թե իշխանությունում թիվ մեկ մարտական դրություն է հայտարարված: Գագիկ Ծառուկյանին առնչվող մի քանի սցենարներ քննարկելուն զուգընթաց, քննարկվել է նաև դրանց կիրառման դեպքում իմքայալական պատգամավորների սպասվելիք վարքագիծը:
-
12.06.2020|
01:30
...թե իշխանությունների դեմ պայքարը ընդդիմադիրները իրականացնելու են երկու փուլով։
-
09.06.2020|
00:11
...թե չնայած իշխանական թիմի խոր ֆիասկոյին, այնուհանդերձ, իշխանական «ընտանիքին» մոտ կանգնածները հույսները չեն կորցնում` վերադարձնելու «աղջիկ վախտվա» իշխանական համբավն ու ազդեցությունը, և փորձում են ինֆոպատերազմում լոտերը հետ բերել` նոր լրատվամիջոցներ բացելով:
-
05.06.2020|
00:25
...թե Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել. ռեյտինգի ցուցիչներն այս պահին վերջնական չեն։ Կորոնավիրուսի պայմաններում փոքր-ինչ դժվար է հարցումներ անցկացնելը, այնուհանդերձ առկա հարցումներով ակնառու է կորոնավիրուսի սկսած բումի, տնտեսական կոլապսի, ինքնաթիռա-ադամանդա-սիգարետա-զենքային աղմուկից հետո ոչ միայն ռեյտինգն իջել է, այլև նրա նկատմամբ անբարյացակամության դոզան է ահավոր մեծացել:
-
02.06.2020|
00:31
...թե ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի կոնսենսուսային վերջին նշանակումները, հատկապես ԱԳ նախարարի պաշտոնում՝ Մասիս Մայիլյանին Ռուսաստանում շատ վատ է ընկալվել: Էլ ավելի վատ է ընկալվել Մասիս Մայիլյան-Արմեն Գրիգորյան «ցերեմոնիալ» հեռախոսազրույցը, որով սորոսական «շկոլան» փորձել է ցուցանել իր «անմահությունը», և դա այն դեպքում, երբ Ռուսաստանն անվերջ հասկացնում էր հայկական կողմին, որ իրենք պրոբլեմ ունեն թե՛ Սամվել Բաբայանի (որն էլ արդեն Արցախում ԱԱԽ քարտուղար է), թե՛ Մայիլյանի հետ։
-
26.05.2020|
00:31
...թե Նիկոլ Փաշինյանը գիտի մանիպուլյացիայի բոլոր 400 ձևերը: Առաջիկայում «մեծ կոմբինատորն» ու նրա շրջապատը պլանավորել են «ֆեյք-մաքսանենգություն» օպերացիան, որի սցենարը հետևյալն է. հենց Երևանի օդանավակայանում «հայտնաբերում» են այլ երկիր թռչող ինքնաթիռի «Товары народного потребления» մակնշումով ապրանքը, ձերբակալում են մեղավորներին, ցույց տալով, որ առաջինը հենց իրենք են պայքարում մաքսանենգության դեմ ու դրանով արդարություն հաստատում ամենուր
-
22.05.2020|
00:33
...թե վերջին բացահայտումներն «Իմ քայլում» ուղղակի շոկ են առաջացրել: Առանց այն էլ Նիկոլի վերջին պահվածքը ՔՊ վարչության, խմբակցության նիստերի ժամանակ, երբ ոչ ադեկվատ լեքսիկոնով ու խիստ անհավասարակշիռ «շան լափ» էր թափել «անհնազանդ» պատգամավորների, հանրաքվեի հարցում իրեն «քաշած» Վահագն Հովակիմյանի վրա, բազում հարցականներ էր առաջացրել իմքայլականների մոտ, իսկ սիգարետային ու ադամանդային բումերը, մանավանդ Միքայել Մինասյանի վերջին ակնարկից հետո (թիմն ունի Նիկոլին փոխարինող մեկ-երկու ադեկվատներ), շատ հեռուն գնացող եզրակացությունների տեղիք են տվել:
¬Å¡Ã‚¬Ã‚ Ă‚«Ã¦Â¼ /1336390047" rel="nofollow">Առողջապահություն