Ինձնից ամաչում են, վախենում են, չեն կարողանում աչքերիս մեջ նայել, դրա համար էլ չեն թողնում ԱԱԾ-ից տուն գնամ: Ամոթ է, գետինը մտնեն ավելի լավ է՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ իրեն ԱԱԾ հրավիրելու մասին:
«Նա այլևս «բունկերի վարչապետն է» ։ Նրա Հայաստանը սահմանափակվել է բունկերով։ Քանի օր էլ մնա վարչապետի պաշտոնին՝ նա այլևս չի կարողանալու դուրս գալ Երևանի փողոցներ, չի կարողանալու գնալ սրճարաններ, չի լինելու մարդաշատ վայրերում։ Եվ նույնիսկ Ենոքավանի ընձառյուծը նրանից հեռու է մնալու
«Այստեղ հավաքվածներից որևէ մեկն իշխանություն չի ուզում, իշխանությունը պետք է Փաշինյան Նիկոլին, նրա պատգամավորներին, որպեսզի մարսեն այս ամենը։ Իշխանությունից հեռացումը պետք է հայրենիքին, Հայաստանին ու Արցախին»,- Ազատության հրապարակում ասաց Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Երեկ ուշ երեկոյան ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և իր մտահոգություններն է արտահայտել Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ` միաժամանակ կոնկրետ առաջարկներ անելով Հայաստանի իշխանություններից ակնկալվող գործողությունների վերաբերյալ:
Հրաժարականը պահանջ չէ, այլ փրկություն ոչ միայն մեր երկրի և ժողովրդի, այլև առաջին հերթին քո համար։ Բաց մի թող պատմական հնարավորությունդ՝ ֆեյսբուքում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
Պետության գլխին կանգնած մարդը պետք է մտածեր ոչ թե իր աթոռը պահելու, լայքեր հավաքելու, այլ պետության անվտանգությանը ծառայելու մասին: Այժմ նա պետք է հրաժարական տա, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության անդամներն ու այլ գերատեսչությունների ղեկավարներ: Փաշինյանը նշել է, որ խորհրդակցության նպատակն է քննարկել պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների հետ կապված հարցերը:
Այսօր հանրությունը, որ երկու տարի առաջ պետականության հետ ոչ մի կապ չունեցող մեկին, իր թևերի վրա դրած, բերեց իշխանության, զարմանում է, թե ինչպես կարող է լինել այնպիսի հայ ղեկավար, որ մեր հողն այդքան թեթևությամբ հանձնի թշնամուն։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի և մարզական ոլորտի, հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը երկուստեք կարևորվել են երկրի կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը, առանց որոնց հնարավոր չէ լուծել ծառացած խնդիրներն ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:
Իրանական տեղեկատվական հարթակները հաղորդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության պառլամենտը` Մեջլիսը, միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին։
Հավանաբար հիշում եք, որ նեղուցի փակման մասին խոսել ենք դեռ օրեր առաջ, սակայն այն ժամանակ Իրանը, հավատալով դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու Թրամփի հայտարարություններին, չգնաց այս ծայրահեղ քայլին...