29.06.2018|
02:30
Հասկանալի է` էյֆորիայից հետո հասարակությունը, նոր իշխանությունները, անգամ հները, քիչ-քիչ սթափվում են։ Ոչ միայն այն պատճառով, որ ժամանակն իրենն է անում, այլև նորերի համար խաղը կորցնելու վտանգ կա։ Հանրության ներքին, շատ դեպքերում հատակում եղած բնազդային էմբրիոնի վրա շեշտադրումներ անելը ոչ միայն պայթուցիկ է այլոց, այլև առաջին հերթին քնած օձը զարթնեցրած շամանների համար. կծելու լուրջ պոտենցիալով օժտված օձն առաջինը կծում է «մերձավորին»։