20.04.2018|
13:58
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում չթաքցրեց, որ այն, ինչ կատարվում է այսօր մայրաքաղաքում, իշխանությանը մտահոգում է: Եվ քանի որ իշխանություն ասվածը առաջին հերթին ՀՀԿ-ն է, մենք փորձեցինք ճշտել` արդյո՞ք կուսակցության ներսում քննարկել են` Նիկոլ Փաշինյանին, և ոչ միայն նրան, այսօր կհաջողվի՞ ոտքի հանել ժողովրդին, ո՞րն է այս ամենի պատճառը: