-
21.04.2018|
21:35
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանում է՝ իր կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը «պայմանավորված է եղել մի պարզ հանգամանքով». «Բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը»:
-
21.04.2018|
12:30
Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցել են ՀԱԿ փոխնախագահներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը:
-
21.04.2018|
12:25
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մարզերում բողոքի ակցիաներ կազմակերպելու լուրերը հերքել է: Նախարարությունից ասել են, որ մարզերում տիրում է հանգիստ և բնականոն մթնոլորտ՝ բացառությամբ մեկ-երկու դեպքերի:
-
21.04.2018|
12:24
Այսօրվա ժողովրդական ակցիաները, փողոցներ փակելու գործողությունները եղել են զանգվածային` երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
-
21.04.2018|
12:23
Երեկ Վանաձորում հորդառատ անձրևի տակ տեղի ունեցավ երթ, որին ավտոմեքենաները համատարած միանում էին ձայնային ազդանշաններով։ Երթը տասնյակ ոստիկանների հետ անձամբ վերահսկում էր ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանը։
-
21.04.2018|
12:22
Երեկ ժամը 18-ին Գյումրու Թատերական հրապարակում հանրահավաքին հաջորդած երթը ընթացքում դարձավ ավելի բազմամարդ: Երթի մասնակիցներն անցան քաղաքի մի շարք փողոցներով, զուգահեռ մեքենաներն էին միանում ազդանշաններով: Երթի մասնակիցներին ուղեկցում էին մեծ թվով ոստիկաններ:
-
21.04.2018|
12:21
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, հորդորելով բողոքի ակցիաների կազմակերպիչներին՝ «չառաջնորդվել միայն ներքին քաղաքականության փոփոխության մտքով, հիշել երկրի արտաքին մարտահրավերների և խնդրահարույց թեմաների մասին»:
-
21.04.2018|
12:20
Նիկոլ Փաշինյանն ուրբաթ երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված բազմամարդ հանրահավաքում անդրադարձավ իշխանական ճամբարից հնչեցված երկխոսության կոչերին:
-
21.04.2018|
12:19
ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը.
-
21.04.2018|
07:59
Հայաստանի ուժեղ տղամարդը «Պուտին խաղաց»` նախագահի պաշտոնը փոխեց վարչապետի աթոռով, բայց շարունակում է կառավարել: Ինքը` Պուտինը, զանգահարեց ու շնորհավորեց նրան: Բայց տասնյակ հազարավոր զայրացած հայեր շրջափակեցին մայրաքաղաք Երևանի կենտրոնը: