ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների խմբակցությունները ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ապրիլի 17-ին, ժամը 12-ին տեղի կունենա ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ կկայանա վարչապետի ընտրությունը:
«Մեր բոլոր տեքստերն ուժի մեջ են, մենք ասել ենք, որ բռնություն լինի, այստեղ ենք լինելու և հիմա այստեղ ենք»` պատասխանելով «Ազատության» հարցին, ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
ՀՅԴ-ն անօրինական է համարում «Իմ Քայլը» նախաձեռնության առաջնորդ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գործողությունները և կարծում է, որ փողոցները պետք է բացվեն։
Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները հիմնված են բարեկամության և եղբայրության վրա` «Известия»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:
Այսօր ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը` Աժ-ում ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները համատեղ նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնում կառաջադրեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը` լրագրողներին հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նիստը տեղի կունենա ժամը 13։00-ին։
Կառավարությունը՝ գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է, իսկ վարչապետը որոշում է ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները` «Известия»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, որ ընդդիմադիրների գործողությունները կարող են խանգարել վաղը ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրությանը։
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...