02.02.2018|
03:41
Ապրիլից նախարարները կարող են կառավարության նիստերին իրենց ազատ զգալ, քանի որ նիստերը կայանալու են դռնփակ՝ լրագրողների աչքից հեռու և չեն հեռարձակվելու: Ավելին, կառավարությունն ինքը կորոշի, թե նիստից հետո որ հարցով, որ նախարարը ճեպազրույց կտա լրագրողներին, ինչը նշանակում է, որ գործադիրի որոշմամբ են քննարկվող հարցերը ներկայացվելու հանրությանը: