-
25.04.2017|
17:53
Օրերս հարկային ստուգումների պատճառով «Սուրմալու», «Փեթակ» և «Առինջ մոլ» առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիաներ էին կազմակերպել, այսօր ևս նրանք հավաքվել էին կառավարության դիմաց։
-
25.04.2017|
14:48
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկու անգամ հայտնվել է հրապարակային հարթակում` «նկատվելով» լրագրողների կողմից: Կարեն Դեմիրճյանի տարեդարձի առթիվ Պանթեոն այցելած Հովիկ Աբրահամյանն արդեն իսկ տողատակերով մի քանի ուշագրավ հայտարարություններ էր արել` արժևորելով խորհրդարանական ընտրությունների որակն ու իշխանության քաղաքականությունը:
-
25.04.2017|
11:58
Մի քանի օր առաջ իշխանական կուլիսներում պայթեց լուրը, չինովնիկները «շեղշե լա ֆամ» հայացքով միմյանց ավետում էին` դոկտոր Ռուզիկը` Սեյրան Օհանյանի կինը, նշանակվում է մշակույթի փոխնախարար. «Չէ՛, հա՜, չնայած էս երկրում` ի՞նչ չէ՛ հա»:
-
25.04.2017|
11:56
Խորհրդարանական ընտրություններն անցան առանց հեռուստատեսային բանավեճերի, Երևանի ավագանու ընտրություններն էլ դրա տեղապտույտի մեջ են։ Մեզանում այս քաղաքական մշակույթը չի կայանում մի շատ պարզ պատճառով. հայաստանյան քաղաքականությունում շատ վաղուց թացն ու չորը խառնվել են իրար։ Սակայն, անկախ ամեն ինչից, բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխող կուսակցությունը, պետք է չխուսափեն նման բանավեճերից։
-
24.04.2017|
14:35
Առավելագույնը, որ ինտրիգ կարող են առաջացնել հայաստանյան ընտրություններում, միջադեպերն են, որոնք, մեծ հաշվով, որևէ աղերս չունեն քաղաքականության հետ:
-
23.04.2017|
13:42
Մեր ԶԼՄ-ներին հետևող մարդիկ չեն կարող կռահել, որ երեք շաբաթ հետո Երևանում ընտրություններ են` իրենց քաղաքական նշանակությամբ երկրորդը խորհրդարանականից հետո: Քաղաքական ուժերի «ծուլությունը» լրիվ ներդաշնակ է հանրային անտարբերությանն ու ապատիային:
-
22.04.2017|
23:17
Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց «Երևանի հիմնախնդիրները/ քաղաքապետի թեկնածուների վարկանիշերը ապրիլի 20-ին» հարցման արդյունքները:
-
22.04.2017|
12:58
Երեկ մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Ինչքան էլ խոսքը ներկայացուցչական մարմնի ընտրության մասին է, երևանցիների պատկերացմամբ` իրենք ոչ թե կուսակցություն կամ ծրագիր են ընտրում, այլ` քաղաքապետ:
-
22.04.2017|
12:56
Երեկ Yerevan Today-ի հարցերին պատասխանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Այս հարցազրույցում որևէ նոր բան, ուշագրավ միտք չի հնչել, և մնում է ենթադրել, որ երկրորդ նախագահի թիմն ուզեցել է պարզապես հիշեցնել իր գոյության մասին:
-
22.04.2017|
02:03
«Արևի քաղաքին՝ մարդկային ջերմություն»՝ այս կարգախոսով է Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը գնում ավագանու ընտրություններին։ Ազատության հրապարակում քարոզարշավի մեկնարկին լրագրողների հետ հանդիպմանը Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իրենք առաջնայինը լուծելու են Երևանի աղբահանության, կանաչ տարածքների, տրանսպորտի, անտուն կենդանիների խնդիրները։