-
12.03.2017|
17:49
Մենք արդեն կորցրել ենք դեմոկրատիան քաղաքականության մեջ, հիմա կորցնում ենք տնտեսության մեջ, «Կոնրադ ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած նախընտրական քննարկմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրված Հրանտ Բագրատյանն՝ անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին։
-
12.03.2017|
17:48
Ի՞նչ վատ է, որ մեր վարչապետները նվագում են, անդրադառնալով համացանցում տարածված իր երաժշտական կատարմանը, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրված, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
-
12.03.2017|
17:41
Սիսիանում մարտի 10-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչները տարատեսակ խնդրանքներով էին դիմում նրան: Սիսիանցիներից մեկը բողոքեց, որ իր աղջիկը սովորել է Ստեփանակերտում և չի կարողանում աշխատանք գտնել Հայաստանում:
-
12.03.2017|
17:38
ՕՐՕ դաշինքն ընտրողների հետ հանդիպումներ է անցկացրել Կոտայքի մարզում:
Հրազդանում հանրահավաքի իր ելույթում Սեյրան Օհանյանը քննադատեց իշխանություններին:
-
12.03.2017|
17:36
«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը Վանաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոստացավ 50 տոկոս +1 ձայն ունենալու դեպքում մեկ ամսում կատարել իր նախընտրական ծրագրի բոլոր 15 կետերը: «Եթե մեզ հնարավորություն եղավ, 50 +1 տոկոսը տվեցիք մեզ, այդ 15 կետն անմիջապես նույն ամսում իրականություն է դառնալու»,- հայտարարեց նա:
-
12.03.2017|
17:20
Ես վերևից չեմ նայում ժողովրդին, ամեն օր ժողովրդի հետ շփվում եմ, տեղյակ եմ խնդիրներին էլ, լուծումներին էլ՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում նախընտրական հանրահավաքում ասաց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
-
12.03.2017|
17:09
ՈՒղղակի անհնարին է, որ Հայաստանում փոփոխություններ չլինեն, ուղղակի անհնարին է, որ ԵԼՔ դաշինքի փոփոխությունների ծրագիրը չիրագործվի՝ Վանաձորում կայացած ասուլիսում հայտարարեց ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը:
-
12.03.2017|
16:20
Դեռ չէինք մարսել Gallup International Association հայաստանյան կազմակերպության հարցման արդյունքները, մեզ մատուցում են նորը՝ Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) փորձագետներն են սոցհարցում անցկացրել:
-
12.03.2017|
15:59
Գարո՜ւն է։ Սույն ապաքաղաքական իրողությունն անկարող է ժխտելու անգամ ՕՐՕ դաշինքը։ (Տիար Գեղամյանը գրեթե համոզված է, որ գարունը վերջապես մայրաքաղաք ժամանեց, որ շուք հաղորդի խորհրդարանական ընտրարշավին։ Կեցցե՛ս, Արտաշես)։
-
11.03.2017|
16:30
Ընտրարշավի վեցերորդ օրն արդեն դրանից այնքան եմ ձանձրացած, որ կարող եմ սահմանափակվել` միայն վերնագրեր կարդալով:
ёц╒/1357892444" rel="nofollow">Պատմական