21.02.2017|
20:14
Այնպես է ստացվել, որ Երևանի ավագանու ընտրությունները միշտ հաջորդել են աղմկահարույց նախագահականին և, որպես կանոն, դարձել են այդ պահի ընդդիմության ֆավորիտի նախաձեռնած հետընտրական գործընթացի ֆիասկոյի արձանագրումը: Դա օբյեկտիվորեն այդպես է, որովհետև մարդիկ հիմնական հույսը կապել են նախագահական ընտրությունների հետ, և երբ ընդդիմությունը ձախողվել է, քաղաքապետի կամ ավագանու ընտրությունների ժամանակ քվեարկել են բնավ էլ ոչ քաղաքական կամ գաղափարական մոտիվներով: