-
19.02.2017|
12:35
Շատերն այն կարծիքը, նույնիսկ համոզմունքն ունեն, որ Սերժ Սարգսյանն իշխանության ղեկին մնալու է նաև 2018թ-ի արիլից հետո, երբ ավարտված կլինեն նրա նախագահական լիազորությունները:
-
18.02.2017|
18:51
Ասել, թե խորհրդարանական առաջիկա ընտրությունները մրցակցային չեն լինելու` արդար չի լինի: Ֆորմալ առումով` ընտրական գործընթացին մասնակից ինը ուժերից միայն երկուսն են իշխանության մաս կազմում: էլ չասած այն մասին, որ պատգամավորական մեկ տեղին հավակնում է մեկ տասնյակից ավելի մարդ:
-
18.02.2017|
13:00
«Մեր տեղեկություններով, «Օհանյան» դաշինքում լուսաբացներն ամենևին խաղաղ չեն։ Վահե Հովհաննիսյանի «ինքնաբացարկը» կարող է վերջինը չլինել։ Դաշինքի «նյուզմեյքեր», «Համախմբման» առաջին ջութակ Վարդան Օսկանյանը նույնպես իրեն լավ չի զգում Սամվել Բաբայանի և նրա համախոհների միջավայրում, որոնք էլ թելադրում են դաշինքի «ասելիքն ու անելիքը»:
-
18.02.2017|
12:57
«Ժամանակը» գրել է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր դեմ արշավ է սկսվել։ Արշավ իսկապես սկսվել է։
-
18.02.2017|
12:55
ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի գնահատմամբ՝ տրամաբանական չէ, որ Սեյրան Օհանյանը հայտարարում է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան։
-
18.02.2017|
12:53
«Երկրապահին ես չէ, որ պետք է գնահատական տամ, ժողովուրդն այդ գնահատականը տվել է: ՈՒզում եմ խոնարհվել ազատամարտիկների և զինվորների առջև, որոնք իրենց կյանքով փոխհատուցեցին, որ մենք այսօր նստենք և այստեղ հարցազրույց տանք»,- «Երկրապահի» համագումարից առաջ ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
-
18.02.2017|
12:47
«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ փետրվարի 17-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Սեյրան Օհանյանը, որ գլխավորում է դաշինքի համապետական ընտրացուցակը: Նախընտրական շրջանում դաշինքի մամուլի քարտուղարը կլինի Արեգնազ Մանուկյանը:
-
18.02.2017|
12:45
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ չորս հայտ:
-
18.02.2017|
12:33
2017թ. փետրվարի 17-ին Ոստիկանությունից ստացվել է քաղաղացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սերադարյանը և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ`առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:
-
17.02.2017|
19:37
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հաստատել է, որ 2005 թվականի հունիսի 21-ին, երբ ինքը ԼՂՀ ՊԲ հրամանատարն էր, միջադեպ է եղել իր աշխատասենյակում ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի մասնակցությամբ։