-
02.02.2017|
19:18
Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն տվեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջարկին՝ Արարատի մարզպետ նշանակել Արամայիս Գրիգորյանին:
-
02.02.2017|
19:14
Նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը կղեկավարի ՀՀԿ Արարատի տարածքային կառույցը:
-
01.02.2017|
23:41
Դաշինքների քաղաքական վերադասավորումները ավելի լուրջ անակնկալների, զարմանալու առիթներ են տալիս, քան իմ՝ այսօրվա և 2 տարի առաջ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ տված մեկնաբանությունների տարբերությունը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ իր հայտարարությանը:
-
01.02.2017|
23:39
ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Կարինե Պողոսյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: Լուրը հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
-
01.02.2017|
23:27
«Սեյրան Օհանյանի դուրս գալը իշխանական համակարգից կուսակցությունից դուրս գալ չէր»,- «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա ընդգծել է ՝ չնայած իր Facebook-յան ակտիվությանը, նա այդքան ժամանակ չունի հետևելու պաշտպանության նախկին նախարարի Facebook-յան էջին:
-
01.02.2017|
23:19
Վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ՝ համայնքների ղեկավարների և գործարարների հետ մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:
-
01.02.2017|
17:57
Եվրամիության նպատակն է 2017-ը կոռուպցիայի դեմ պայքարի տարի դարձնելը՝ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Կանգնեցնենք կոռուպցիան» տեղեկատվական արշավի բացման շրջանակում։
-
01.02.2017|
17:32
Չգիտեմ, թե ով և ինչ կարող է վաստակել Լապշինի գործից, բայց վստահ եմ, որ դա որևէ մեկի հեղինակությունը չի բարձրացնի: Ճիշտ հակառակը։ Խայտառակություն է, երբ հետապնդում են մարդկանց՝ հիմնարար իրավունքների` ազատ տեղաշարժի և խոսքի ազատության իրականացման համար։
-
01.02.2017|
10:25
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունների քննարկումը։
-
01.02.2017|
10:20
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է, որ հաշվետու տարում ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը, որը նախատեսում է տարածքների մրցունակության բարձրացում և մարզերի սոցիալ-տնտեսական անհամաչափությունների մեղմում։