13.01.2017|
12:27
Կառավարության նիստում նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու տարբերակներ քննարկել. «Հանձնարարում եմ տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին՝ համատեղ ուսումնասիրել և 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների»