-
08.12.2016|
08:37
Վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրի այցի օրը ընտրել է ոչ պատահական:
«Մենք այսօր Գյումրի էինք գնացել, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցեինք»,-ԱԺ-ում ասաց վարչապետը:
-
08.12.2016|
08:35
Խուլիգանը տեղ չունի լրատվական դաշտում՝ ԱԺ-ում, մեկնաբանելով լրագրող Վահե Մակարյանի ու իր միջև միջադեպը, ասաց պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:
-
08.12.2016|
08:34
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանից, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում ադրբեջանական SOCAR ընկերության պատրաստակամությանը՝ գնելու Վրաստանի «Նավթի ու գազի կորպորացիա» պետական ընկերության ակցիաների 25 տոկոսը:
-
07.12.2016|
17:14
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է ամբողջ աշխարհում Ռուսաստանի քաղաքական միջամտությանը հակազդելու մասին օրինագիծ: Նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական մարմին, որը պետք է հակազդի «երկրների ու կառավարությունների վրա գաղտնի ազդելու» Ռուսաստանի փորձերին:
-
07.12.2016|
11:38
ՀՀ վարչապետի որոշմամբ նոյեմբերի 29-ին ստեղծվել է Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի անդրանիկ նիստն անցկացրել է աշխատանքային խմբի ղեկավար` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
-
07.12.2016|
11:37
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձը արտառոց չի համարում։
-
07.12.2016|
11:36
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու դիմումի պատճառները նույնն են, ինչ վարչապետ Կարեն Կարապետյանինը:
-
06.12.2016|
17:38
Գագիկ Ծառուկյանը գալիս է քաղաքականություն, թե ոչ, դա իր խնդիրն է, որևէ մեկը մյուսի փոխարեն չի կարող որոշել՝ ինքը իրավունք ունի՞ մտնել քաղաքականություն, թե՞ ոչ՝ դեկտեմբերի 5-ին, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
-
06.12.2016|
17:12
Վարչապետ Կարեն Կարապետյանը ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ եթե իր գլխավորած կառավարությունը արդյունավետ լինի, 2018-ից հետո էլ իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում:
-
06.12.2016|
13:22
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Աշոտ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ։
Այս մասին տեղեկացնում է gov.am կայքը։
ություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am