-
07.10.2016|
00:12
Կազմավորվեց Հայաստանի Հանրապետության 14-րդ կառավարությունը: Մինչ կներկայացվի կառավարության ծրագիրը, և հնարավորություն կունենանք գնահատական տալու ապագա Հայաստանի վերաբերյալ կառավարության տեսլականին ու կանխատեսելու ՀՀ նախագահի բարձրաձայնած «Մեծ վերելք» սկսելու հնարավորությունները, ցանկանում եմ ուշադրություն հրավիրել ձևավորված կառավարության կազմին:
-
06.10.2016|
21:08
ԱԺ-ն ամփոփեց ԿԸՀ նախագահի և անդամների ընտրության քվեարկության արդյունքները: Քվեարկության արդյունքները ներկայացրեց Ժամակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:
-
05.10.2016|
23:06
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ճիշտ չի համարում խոսել պետական ծառայողի աշխատավարձի բարձրացման մասին։
-
05.10.2016|
23:03
«Հայկական վերածնունդ» կուսակցության՝ Վանաձորի քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանի ձեռքով ծեծված Ավետարանական եկեղեցու հովիվ, 66-ամյա Ռաֆայել Գրիգորյանը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել «Դիլիջան» ԲԿ-ում:
-
05.10.2016|
22:58
Վերաքննիչ դատարանը մերժեց «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանին՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
-
05.10.2016|
13:30
Երեկ երեկոյան «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանիում ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ծեծել է Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին՝ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների հետ կապված։
-
05.10.2016|
13:28
«Քաղաքականությունում երբեք և ոչինչ չի կարելի բացառել»,- ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը այսպես է պատասխանել «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ համագումարում հայտարարվի Ծառուկյանի վերադարձի մասին։
-
04.10.2016|
10:08
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կոչ է արել Վանաձորում «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին միանալ և առաջադրել քաղաքապետի միասնական թեկնածու:
-
04.10.2016|
10:06
«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան ՈՒրիխանյանը նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը՝ շարունակելով մնալ կուսակցության վարչության կազմում:
-
04.10.2016|
09:51
Վանաձորում կիրակի օրվա ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու անդամների 10 մանդատ ստացած «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը 3 մանդատ ստացած ԲՀԿ-ին և 5 մանդատ ստացած «Հայկական վերածնունդ»-ին առաջարկում է միավորվել և ընդդիմադիր քաղաքապետ ընտրել։