-
21.12.2020|
23:33
Այսօր Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու հոգևոր հովիվ Պարգև քահանա Զեյնալյանը հրաժարվեց ձեռքով բարևել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրան դուրս հրավիրեց եկեղեցուց։
-
21.12.2020|
23:26
Օրերս ԱԺ պատգամավորները հյուրընկալել էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Թեև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն «Իրատեսին» վստահեցրին, որ Մարությանի հետ հանդիպման մասին նաև ընդդիմադիր երկու խմբակցություններին՝ ԼՀԿ-ին ու ԲՀԿ-ին էլ են տեղյակ պահել, բայց միայն «Իմ քայլի» ներկայացուցիչներն էին մասնակցում շուրջ 3 ժամ տևած հարցուպատասխանին:
-
21.12.2020|
23:24
Դեկտեմբերի 19-ի տխրահռչակ սգո երթը հարթ չի անցել իշխանական շրջանակներում։ Շատ բարձրաստիճան ՔՊ-ականներ հրաժարվել են մաս կազմելուց այդ խայտառակ բեմականացմանը։ Մասնավորապես‚ որ ներկա չէր փոխվարչապետ‚ կարկառուն ՔՊ-ական Տիգրան Ավինյանը։
-
21.12.2020|
14:28
Գորիսից դեպի Սյունիքի դարպասներ տանող ճանապարհին բողոքի ակցիա իրականացնող գորիսեցիները 2 պահանջ ներկայացրին իշխանություններին. բացել Գորիսից դուրս եկող ճանապարհն ու ազատ արձակել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։
-
-
21.12.2020|
14:13
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին: Մտնելով եկեղեցի՝ Փաշինյանը մոտեցավ հոգևոր հովիվին, որ ձեռքը սեղմի, քահանան հրաժարվեց և ձեռքի շարժումով դուրս հրավիրեց նրան:
-
21.12.2020|
14:09
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանությունը բերման է ենթարկել և ներկայացրել նախաքննական մարմին՝ հայտնեցին Ոստիկանության լրատվական վարչությունից։
-
21.12.2020|
14:08
ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ ադրբեջանցի զինծառայողների՝ ՀՀ տարածքում ճանապարհով քայլելու կամ սահմաններին մոտենալու մեջ մտահոգվելու և խուճապի առիթ չկա։
-
21.12.2020|
14:05
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց պատերազմում զոհվածների հիշատակին։
-
21.12.2020|
14:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Սյունիք։ Սյունիքի ճանապարհից ուղիղ հեռարձակմամբ նա հայտարարեց՝ իր այցի նպատակը ոչ թե կրքեր բորբոքելն է, այլ սյունեցիների աչքերին ուղիղ նայելն ու նրանց հարցերին պատասխանելն է։