Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Մերդինյանը երրորդն է

Մերդինյանը երրորդն է
30.05.2012 | 06:33

Ֆրանսիական Մոնպելյե քաղաքում ավարտված մարմնամարզության աշխարհամասի առաջնությունում Հայաստանին միակ մեդալը բերել է Հարություն Մերդինյանը, ով նժույգ-թափ վարժությունում արժանացել է բրոնզե մեդալի: Մարմնամարզիկը նույնությամբ կրկնել է անցած տարվա հաջողությունը: Դարձյալ եվրոպական առաջնությունում:
Օղակ վարժությունում եզրափակիչ է դուրս եկել և Վահագն Դավթյանը, սակայն առավելագույնը նրա համար եղել է ութերորդ տեղը: Բազմամարտիկների մեջ հինգերորդ արդյունքն է ցույց տվել մեր միակ օլիմպիականը` Արթուր Դավթյանը:
Մարզաձևում նախկինում փայլուն ավանդներ ունեցած Հայաստանի համար այս միակ մեդալը թե որքանով է նվաճում, դժվար է ասելը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3609

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ