-
29.07.2018|
01:54
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը չի կասկածել և ի սկզբանե հասկացել է, որ Հատուկ քննչական ծառայությունը կալանավորելու է Քոչարյանին` լրագրողների հետ ասուլիսում Սահակյանը ներկայացրեց ՀՔԾ-ում կատարվածը, ասաց, որ կանչել են որպես վկա, սակայն ներկայանալուն պես հայտնել են, որ Քոչարյանը որպես մեղադրյալ է:
-
29.07.2018|
01:41
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելով՝ Հատուկ քննչական ծառայությունը չի խախտել երկրի նախագահների անձեռնմխելիության սահմանադրական դրույթը` գտնում են իրավաբաններ Տիգրան Եգորյանը և Մուշեղ Շուշանյանը, մանրամասնելով՝ 2008-ին Սահմանադրությունը նախագահին թույլ տալիս էր արտակարգ դրություն մտցնել, սակայն նույն հոդվածում նշված էր նաև, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով: Իսկ այդ մասին օրենք 2008-ի մարտին չկար, ընդունվել է միայն 2012-ին:
-
29.07.2018|
01:36
Երեկ գիշեր կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբաններն ու նրա գրասենյակի ղեկավարն այսօր ասուլիսում հայտարարեցին՝ կալանավորումն ապօրինի է, Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական ու անձնական հետապնդման և հաշվեհարդարի։ Թե ում կողմից՝ նրանք այդպես էլ չհստակեցրին:
-
28.07.2018|
13:30
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը փաստաբանները կբողոքարկեն` դատարանից դուրս գալուց հետո հայտարարեց նրա փաստաբաններից Ռուբեն Սահակյանը:
-
28.07.2018|
13:28
1988 մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով զոհված քաղաքացիների հարազատները հույս ունեն, որ արյունալի հետընտրական իրադարձություններից 10 տարի անց արդարությունը կվերականգնվի, և կազատազրկվեն բոլոր մեղավորները։
-
28.07.2018|
13:27
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել` ասել է Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:
-
28.07.2018|
11:38
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը «պատմական պահ» է որակում Մարտի 1-ի գործի շրջանակներում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելու իրավապահների որոշումը:
-
27.07.2018|
23:29
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց։ Քիչ առաջ դատարանը բավարարեց Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդությունը:
-
27.07.2018|
18:00
ՀՀԿ-ն իր խոր մտահոգությունն է հայտնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առիթով։
-
27.07.2018|
17:59
Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենք եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում ևս, ինչպես և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելը: