-
26.07.2016|
23:44
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը կոչ արեց Խորենացու փողոցի հանրահավաքի մասնակիցներին գիշերել այդ տարածքում, իսկ առավոտյան մեծ քանակությամբ սնունդ բերել՝ զինված խմբավորման անդամներին փոխանցելու համար:
-
26.07.2016|
23:42
Ազգային անվտանգության ծառայությունը զինված խմբին ուղղված կոչ-հայտարարությամբ հստակեցրել է քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնցով կարող են մեղադրվել ՊՊԾ գունդը գրաված անձինք։
-
26.07.2016|
16:21
Դեռ քանի օր կշարունակի իշխանությունը իրավիճակին «հանգիստ» վերաբերվել և հստակ քայլեր չձեռնարկել, այս պահին դժվար է ասել: Սակայն ակնհայտ է, որ իշխանությունը դանդաղ է գործում, որպեսզի անկանխատեսելի հետևանքներ չլինեն:
-
26.07.2016|
15:10
ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի վրա զինված հարձակմանը հաջորդող օրվանից Երևանի Խորենացի փողոցի արգելափակված հատվածի անմիջական հարևանությամբ կազմակերպվել են տարաբնույթ հավաքներ, որոնք կրել են չիրազեկված բնույթ:
-
26.07.2016|
13:04
ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներն արդեն ապահովված են սննդով:
Այլ մանրամասներ, մասնավորապես, թե երբ է զինյալներին հասցվել սնունդը, ում կողմից, ինչպես, Ոստիկանությունից հրաժարվեցին տրամադրել։
-
26.07.2016|
09:18
Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է հուլիսի 17-ի վաղ առավոտյան պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի 31 անդամների անունները:
-
21.07.2016|
13:55
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ հուլիսի 20-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը։
-
20.07.2016|
15:09
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զինված հարձակմամբ զավթելու և այնտեղ պատանդներ պահելու կապակցությամբ 2016թ. հուլիսի 17-ի վաղ առավոտից մինչ այժմ իրականացվող հակաահաբեկչական օպերացիայի շրջանակներում ազատվել է հինգ անձ:
-
20.07.2016|
15:07
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում 2016 թվականի հուլիսի 20-ին ոստիկանությունից նյութեր են ստացվել՝ ոստիկանության տարբեր ծառայողներին պատճառված մարմնական վնասվածքների վերաբերյալ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
-
19.07.2016|
17:40
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է տեղեկատվություն տրամադրել 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի վրա կատարված զինված հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: