Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
15.06.2012 | 01:45

...թե վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանի տրամադրությունը բանի նման չէ: «Ռեսպոնդենտները» դա բացատրում են ՀՀԿ-ԲՀԿ տանդեմում նրա ստանձնած պարտավորություններով. հարաբերությունների կարգավորումը նրա «փխրուն» ուսերի վրա է: Բանն այն է, որ մի քանի օր է մնացել` կառավարության ծրագիրը ԱԺ ներկայացնելու, սակայն մինչև այժմ պարզ չէ, թե ինչպես է քվեարկելու ԲՀԿ-ն: Չնայած, «ռեսպոնդենտները» կարծում են, որ այլընտրանք չկա. ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու, ինչն էլ նշանակելու է, որ Հովհաննես Ա-ն չի արդարացնելու իր վրա դրված բարձր պատասխանատվությունը:

Դիտվել է՝ 1962

Մեկնաբանություններ