Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Կառավարության ծրագիրը երերում է

Կառավարության ծրագիրը երերում է
20.06.2012 | 18:01

Կառավարության 2012-2017 թվականների ծրագրին ԱԺ-ում դեմ քվեարկելու հավանականությունը, հունիսի 20-ի ժամը 17.30-ի դրությամբ, մեծ է։ ԱԺ իշխանական աղբյուրի փոխանցմամբ, լրատվամիջոցներում շրջանառվող լուրը, ըստ որի, կառավարության ծրագրին հավանություն են տալու միայն ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, կարող է արդարացվել։ Կառավարության ծրագիրը գործադիրը հաստատեց երկուշաբթի` հունիսի 18-ին։ Հիշեցնենք, որ իրերի նման դասավորվածությունը մենք կանխատեսել էինք կառավարության ծրագրի հաստատումից հետո։ Ինչպես կզարգանան իրադարձությունները` կհետևենք։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ