-
10.04.2025|
07:41
Անցած շաբաթ Freedom House-ը ազատությունների և իրավունքների վերաբերյալ հերթական իր ամփոփագրում ի թիվս մեր երկրի հետ կապված բազմաթիվ այլ խնդիրների անդրադարձավ նաև Հանրային ռադիոյի շուրջ ստեղծված իրավիճակին՝ մասնավորապես անցած տարի տեղի ունեցած տնօրենի այսպես կոչված մրցույթին, որի հետևանքները հատկապես վերջին շրջանում, ըստ մամուլի հրապարակումների, օրի-օրի ավելի ու ավելի տեսանելի են դառնում:
-
09.04.2025|
21:58
Ենթադրում եմ, որ այս օրերին ինչ ասես քննարկվելու է բացի` երեկ երեկոյան հրապարակված վիճակագրական սարսափելի տվյալներից:
-
09.04.2025|
20:30
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այդպես էլ չսիրեցին ժամանակակից կապի միջոցները:
Անհիշելի ժամանակներից` Հին Հայաստանից սկսած, հարկադիր կատարողները հիմնականում չէին պատասխանում հեռախոսազանգերին: Նոր Հայաստանում խնդիրը համատարած բնույթ է կրում: Հալաբյան 41 ա հասցեի բարձրահարկ շենքում գործող ծառայության և ոչ մի հեռախոս չի պատասխանում:
-
09.04.2025|
09:23
Իջևան քաղաքի բնակիչներից բողոք եմ ստացել, որ Իջևանում Հայաստանի ազգային արխիվի Տավուշի մարզային մասնաճյուղը լուծարվել է:
-
09.04.2025|
07:19
Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ Ադրբեջանը սահմանագծի տարբեր ուղղություններով խախտում է հրադադարի ռեժիմը` ահաբեկելով սահմանմերձ բնակավայրերի բնակիչներին:
-
08.04.2025|
14:21
Հայաստանի ԱԳՆ-ն օրերս հանդես եկավ մի հայտարարությամբ, որը քաղաքական դաշտում ու շատ փորձագետների շրջանում գնահատվեց ոչ միայն ծայրեծայր անհեթեթ, այլև առնվազն դավադրական, եթե չմեջբերենք առավել կոշտ ձևակերպումները: Մեջբերենք մի հատված. «...Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»:
-
08.04.2025|
11:03
Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի 6-րդ հոդվածի «Կառավարության հրաժարականը» 2-րդ կետի համաձայն՝ վարչապետը պարտավոր է հրաժարական ներկայացնել հետևյալ դեպքերում. նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն:
-
08.04.2025|
08:51
Հիմա էլ սկսել են Մարտուն Գրիգորյանի հայտարարության մեջ մտցնել մտքեր, որոնք բացակայում են։
-
08.04.2025|
07:51
ԱԳՆ-ն փորձում է մեղքը գցել բոլորի վրա եւ ոչ մի պատասխանատվություն չվերցնել:
Արցախյան շարժումը որեւէ մեկը չի կարող փակել, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, Արցախյան շարժման առաջին շահառուն Արցախի ժողովուրդն է: Խիստ անցանկալի ու դատապարտելի է, որ ՀՀ իշխանությունները բոլոր միջոցները կիրառում են Արցախյան հարցը փակելու համար:
-
07.04.2025|
15:16
«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», - նշել են Հայաստանի Արտգործնախարարությունից։
б╛ц┐ц┌ц┐ц┌ц┐ц┌б╒ц┐ц┌б╒ц┐б╒ц┌ц┌ц┐ц┌б╛ц┐ц┌/subscribe">Բաժանորդագրվել
ԳործընկերներՀետադարձ կապ