Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
19.10.2012 | 13:28

...թե մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն զբաղված է ԵՄ կորպուսին «գինի-կոնյակ» համտեսցնելով և, որպես գեոպոլիտիկ չդավաճանության կենդանի վկա, նրանց միախառնելով Չինաստանի ներկայացուցչին, ՕԵԿ առաջնորդ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եվրոպաներում հյուրընկալված Սերժ Սարգսյանին զուգահեռ` Մոսկվայում պարիտետն է պահում` հանդիպելով ռուսական «սիլավիկների» ողջ դաստայի հետ` Պատրուշև, Ռոգոզին, Բորդյուժա: Ընդ որում, վերջինիս` Բորդյուժայի հետ նա կմեկնի նաև Չինաստան և, ի տարբերություն «համտեսողների», տարածաշրջանային համագործակցության լուրջ ծրագրեր կքննարկեն այնտեղ:
Ըստ լավատեղյակների` «սիլավիկների» հետ այդ հանդիպումները նաև ներքաղաքական փոխադարձ պասաժ են` Սերժ Սարգսյանի մասով:

Դիտվել է՝ 1927

Մեկնաբանություններ