Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
23.10.2012 | 13:04

...թե Քոքոբելյան-Հովհաննիսյան վեճը, բացի քաղաքական լինելուց, նաև ֆինանսական ատաղձ ունի: Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ Քոքոբելյանը պետք է ֆինանսական որոշակի ներարկումներ անի, սակայն Քոքոբելյանն ասել է` կառաջադրվես, կանեմ, Րաֆֆին էլ, ասում են, պնդել է` անկախ առաջադրվել-չառաջադրվելուց, հիմա է դա պետք: Քոքոբելյանը չի համաձայնել, որովհետև «Ազատ դեմոկրատները» չի բացառում, որ նախընտրական փուլում «Ժառանգությունը» ինչ-որ պահից խաղի մեջ մտնի իրենց կողմից իսպառ մերժվող Օսկանյանի համար և սատարի նրան` ԱՄՆ-ի խնդրանքով:

Դիտվել է՝ 1847

Մեկնաբանություններ